Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար տեղափոխվել է պատժախուց՝ ենթարկվելով կարգապահական տույժի:
Պաշտպանի նախաձեռնած քննարկման վարույթի շրջանակում Պաշտպանը կայացրել է խախտման որոշում՝ հանդես գալով նաև նման պրակտիկայի անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ: Այս պրակտիկան հակասում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշման և իրավական դիրքորոշումներին կամ իրավաբանության (jurisprudence) մեջբերումները, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02