ARM | RUS |

Արթուր Վանեցյան. «Հայաստանում ամենամեծ հակակոռուպցիոն աշխատանքը տարվել հենց իմ օրոք և իմ ղեկավարությամբ». «Առավոտ»

17.04.20 | 10:08

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Կաթողիկոսի վերջին հայտարարությանը հաջորդած զարգացումներին, ապօրինի գույքի բռնագանձման օրենքին և Արցախի ընտրությունների:

-Պարոն Վանեցյան, Հայաստանի հանրային օրակարգում բուռն զարգացումներ են, հնչեղություն ունեցող հարցերի պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով, որ քաղաքական հայտ եք ներկայացրել՝ հանրային օրակարգում ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում։

-Այս պահին հանրային օրակարգում ընդգրկված հարցերի թվում կան մի քանիսը, որոնք ունեն զգալի երկարաժամկետ ռիսկեր՝ պահի կոնյուկտուրայով չսահմանափակվող։ Իմ պարտքն եմ համարում` դրանց շուրջ հստակ ձևակերպել իմ տեսակետները և կոչ անել լայն հանրությանը, քաղաքացիական հասարակությանը՝ լինել զգոն։

-Այդպիսի հարցերի պակաս կարծես թե չի զգացվում, Դուք կոնկրետ ո՞ր հարցերը նկատի ունեք եւ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը։

--Այն հարցերին, որոնց կանդրադառնամ, առաջարկում եմ նայել ազգային անվտանգության տեսակետից։ Գիտեմ, որ շատերի համար մեծ է գայթակղությունը՝ տրվելու ընդհանուր հոսանքին, մասնակցելու առաջին հայացքից «արդարության համար» տարվող գործընթացներին, և դրան նպաստում է նաև բոլոր կողմերից տարվող քարոզչությունը, սակայն ես առաջարկում եմ՝ ավելի հեռուն նայել. գոնե այն մարդիկ, որոնք իրենց մեր երկրի ապագայի համար պատասխանատու են համարում։ Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ սկսված արշավի մասին։ Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից։ Համերաշխության, մարդասիրության, խաղաղության ուղերձներն ուղղված են ավելի լավ հասարակություններ և ավելի լավ երկիր ունենալուն։ Նման հորդորների կարիք ունեն բոլոր հասարակությունները և բոլոր իշխանությունները։ Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ։ Սա հասկանալու համար պարտադիր չէ ունենալ անվտանգության համակարգում աշխատանքի լուրջ փորձ։ Բայց ազգային անվտանգության տեսակետից սա իր մեջ լուրջ խնդիր է պարունակում։ Բոլոր պետությունները, բոլոր հասարակությունները, բոլոր իշխանություններն ունենում են սահմաններ, որոնք չի կարելի անցնել։ Դրանք կարմիր գծեր են, որոնց խախտումը պետությունը դարձնում է խոցելի՝ դրսի ուժերի և դրսի ազդեցության համար։ Կան ինստիտուտներ, որոնք չի կարելի արժեզրկել մեկ կարգադրությամբ։ Իրականում չի էլ ստացվի, բայց դրսի ուժերի համար դա պարարտ միջավայր է ստեղծում՝ մեր երկրի դեմ գործունեություն ծավալելու համար, և նրանք այդ ամենը շատ արագ են ֆիքսում: Անհրաժեշտ եմ համարում նաեւ շեշտել, որ Վեհափառի և եկեղեցու դեմ կազմակերպված արշավում ներգրավված են շատ փոքր թվով մարդիկ, և նրանք չեն արտացոլում մեր ժողովրդի իրական տրամադրությունները։ Աղմուկն ավելին է, քան իրականությունը, բայց այդ աղմուկի մեջ հեշտ է խեղդել պոտենցիալ վտանգները, որ այդ արշավը պարունակում է։ Երկրորդ խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն է։ Ազգային ժողովն արդեն ընդունել է այդ օրենքը։

-Ի՞նչ ռիսկեր եք տեսնում դրանում։

-Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում բոլոր խմբակցությունների և, առաջին հերթին, «Իմ քայլից» շատ-շատերի անկեղծ և ազնիվ մղումներին։ Միևնույն ժամանակ նկատելի է պատկերացումների նկատելի պարզունակություն, որը չի համապատասխանում բուն խնդրի խորությանը։ Իսկ խնդիրը ոչ միայն խորն է, այլև ամեն պահի իր մեջ ունի ռիսկային ահռելի պոտենցիալ։ Հաճելի է ամբիոնից ասել, որ ժողովրդից խլվածը ետ կբերենք ու կտանք ժողովրդին։ Ասողին սա կարող է բերել խիստ կարճաժամկետ վարկանիշ, լսարանին շատ կարճ ժամանակով չարդարացված հույսեր նվիրել, իսկ պետության համար ստեղծել լրջագույն և երկարաժամկետ ռիսկեր։ Այսինքն իրատեսական չե՞ք համարում հայտարարված նպատակների իրականացումը, մասնավորապես՝ գումարների հետ բերելը։ Իսկ ո՞վ է բերողը, ո՞վ է պարզողը՝ գույքն ապօրինի է, թե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ տալ ժողովրդին։ Սրանք ինստիտուցիոնալ հարցեր են, որոնք չունեն սպառիչ պատասխաններ, իսկ ամեն սխալ նոր իրողություն է ձևավորելու։ Մեծ է հավանականությունը, որ կարող են փակվել գործող բիզնեսներ, և այդ դեպքում մենք կունենանք ուղղակի կրճատված աշխատատեղեր, չքավորության եզրին հայտնված նոր ընտանիքներ։ Իսկ եթե տեղի ունենա կապիտալի անկանխատեսելի արտահոս՞ք, իսկ եթե ստեղծված մթնոլորտում կապիտալը «թաքնվի՞» կամ խուսափի աշխատել։ Մեր այս առանց այն էլ անկայուն տնտեսական ժամանակաշրջանում արդյոք հաշվարկվա՞ծ է որոշակի շուկաների փլուզման վտանգը, օրինակ՝ անշարժ գույքի։ Արդյոք հաշվարկվա՞ծ են սուբյեկտիվության ահռելի ռիսկերը, և օրենքը քաղաքական ու այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունները։ Իշխանությունները պնդում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։ Հայաստանում ամենամեծ հակակոռուպցիոն աշխատանքը տարվել հենց իմ օրոք և հենց իմ ղեկավարությամբ։ Եվ հիմա էլ պնդում եմ, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը Հայաստանի արդիականացման գլխավոր նախապայմաններից է։ Բայց խոսքը գրագետ պայքարի, համակարգային պատկերացումների և ոչ երբեք՝ պոպուլիստական քայլերի մասին է։ Կա առանցքային հարց՝ մենք ուզում ենք նոր կանոններո՞վ աշխատեցնել տարբեր շրջանակների մոտ առկա կապիտալը և ռեսուրսները՝ հանուն պետության զարգացման, հանուն մեր քաղաքացիների բարեկեցության, թե՞ ուզում ենք շոու, որի արդյունքում կարող է կտրուկ ընկնել տնտեսական ակտիվությունը, և զուգահեռ՝ ընթանալ սեփականության վերաբաշխում։ Այո, ցավոք, շատ-շատերի ազնիվ ցանկությունների և պատկերացումների ֆոնին, կան մարդիկ և շրջանակներ, որոնք օր առաջ սպասում են այդ վերաբաշխմանը։ Հաջորդ կարևորագույն հարցն եմ համարում Արցախում կայացած ընտրությունները։ Արցախը պատվով դուրս եկավ այս փորձությունից, Արցախն ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ՝ գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում։ Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կայունության խաթարմամբ, և նրանք չեն հանդարտվելու ընտրական փուլի ավարտով։ Չեմ բացառում ավելի հեռահար և ավելի վտանգավոր «սողացող քարոզարշավները»։ Ոչ մի համաճարակ չի փոխել և չի փոխելու Ադրբեջանի պատկերացումներն Արցախի խնդրի մասին, նրանց ներքին ընկալումը՝ հարմար պահի սկսել ռազմական գործողություններ։ Այս առումով՝ Ադրբեջանը գտնվում է «ստրատեգիական համբերության» փուլում։ Այս փուլի ելքը կախված է այն բանից, թե կողմերից ո՛րը ի՛նչ արդյունավետությամբ կօգտագործի տրված ժամանակահատվածը։ Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելիս քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ էիք արել։ Այո, Արցախի համար կարևորագույն խնդիրներ են ներքին համերաշխությունը, կայունությունը, արդարության մակարդակի բարձրացումը և Արցախը ճանաչելի դարձնելու հարցը։ Այստեղ խոսքը որպես պետություն ճանաչվելու մասին չէ, այլ՝ պարտադրված մեկուսացումը թուլացնելու մասին, դեպի մեծ աշխարհ Արցախի ինտեգրացիայի նոր հնարավորությունների մասին. ցանկացած ճանապարհով՝ կրթություն, սպորտ, մշակույթ, փառատոններ, կոնֆերանսներ և այլն։ Այս ուղղությամբ իմ հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամը պատրաստ է մեծ և հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանին այս փուլում չափազանց կարևոր է ներքին համերաշխության հաստատումը, ներքին բարիկադների իսպառ վերացումը. ցավոք, ես նման միտումներ չեմ տեսնում (վկան՝ Վեհափառի հանդեպ պատվիրված արշավը)։ Հատկապես Արցախի հարցում խիստ կարևոր է Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների վերականգնումը։ Ցավոք, այստեղ նույնպես կան տեսանելի խնդիրներ։


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55