Օտար երկրների համար աշխատող հաքերները կոտրել են COVID-19-ի հետազոտություններ իրականացնող ամերիկյան ընկերությունների ցանցերը: Այս մասին հայտարարել է ՀԴԲ-ի` Կիբերհանցագործությունների դեմ պայքարի գծով տնօրենի օգնականի տեղակալ Տոնյա Ուգորեցը: Ըստ նրա` ՀԴԲ-ն վերջերս տեղեկություններ է ստացել կորոնավիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող մի շարք բժշկական եւ հետազոտական հաստատությունների ցանցերի վրա կիբերհարձակումների մասին: Հաքերները, ՀԴԲ-ի տվյալներով, գործել են արտասահմանյան որոշ կառավարությունների շահերից: Ուգորեցը չի նշել հաքերային խմբերի եւ պետությունների անունները, որոնց շահերից գործել են կիբերհանցագործները: «Մենք հետախուզական գործունեություն եւ մի քանի ներխուժման դեմք ենք գրանցել որոշ հաստատություններ [ցանցեր], որոնք հրապարակայնորեն հայտարարել են COVID-ի հետ կապված հետազոտությունների անցկացման մասին»,- ասել է ՀԴԲ-ի ներկայացուցիչը: Ուգորեցը նշել է, որ այն հաստատությունները, որոնք աշխատում են բուժման հեռանկարի կամ պատվաստանյութի ստեղծան ուղղությամբ, անշուշտ շահագրգռված են հրապարակել իրենց գործունեությունը: Այնուամենայնիվ, ըստ նրա, այս դեպքում նման հաստատություններով սկսում են «այլ պետություններ հետաքրքրվել, որոնք շահագրգռված են հավաքել անցկացվող հետազոտությունների մանրամասները» եւ, հնարավոր է, նույնիսկ` «գողանալ այդ հաստատությունների տրամադրության տակ եղած գաղտնի տեղեկատվությունը», հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: ՀԴԲ-ի ներկայացուցիչը հավելել է, որ արտաքին կառավարությունների համար աշխատող հաքերային խմբերը հաճախ հարձակվում են դեղագործական արդյունաբերության վրա, եւ նման գրոհները սրվել են միայն սրվել են ներկայիս ճգնաժամի սկսվելուց հետո, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ: Ուգորեցը, սակայն, հարձակման ենթարկված ընկերությունների անունները չի նշել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02