Հարյուր հազարավոր երեխաներ այս տարի կարող են մահանալ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական անկման պատճառով: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում: Այս տարի 42-66 միլիոն երեխա կարող է արդեն աղքատության շեմից այն կողմ հայտնվել, 188 երկրներում մեկուկես միլիարդ անչափահաս երեխաներ եւ երիտասարդներ ուսումնական հաստատություններ չեն հաճախում: Պետությունների երկու երրորդը հեռավար ուսուցում են ներդրել, բայց ոչ բոլոր երկրները նման հնարավորություն ունեն: Փորձագետները դեռ չեն գնահատում, թե ինչպես հարկադիր արձակուրդները կազդեն երեխաների զարգացման վրա: COVID-19-ը, հնարավոր է, խնայում է երեխաներին, բայց համաճարակը, այնուամենայնիվ, վտանգ է ներկայացնում մոլորակի երիտասարդների կյանքի եւ առողջության համար: Երեխաների մահվան դեպքերը կավելանան հարյուր հազարներով` խաթարելով վերջին երեք տարվա հաջողությունները երեխաների մահացության դեմ պայքարում: Այս հաշվարկներում հաշվի չեն առնվում նույնիսկ բժշկական օգնության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են առողջապահական համակարգի գերբեռնվածության ֆոնին. աա առանձին խնդիր է: Խոսքն այլ գործոնների մասին է. օրինակ, 143 երկրում 368.5 միլիոն երեխա սովորաբար սնունդ է ստանում դպրոցական նախաճաշերի հաշվին, այժմ շատերը մնացել են առանց անհրաժեշտ պարենային աջակցության: Բացի այդ, երեխաները ինքնամեկուսացման ռեժիմը դժվար են տանում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են փախստականների եւ միգրանտների երեխաները, որոնք գտնվում են կալանավայրերում: Բայց նույնիսկ իրենց բնակարանում փակված երեխաները միշտ չէ, որ իրենց ապահով են զգում: Որոշ դեպքերում նրանք դառնում են բռնության վկաներ կամ զոհեր: Իսկ հեռավար ուսուցումը հանգեցնում է նրան, որ երեխաները շատ ժամանակ են ծախսում համացանցում, որտեղ կարող են այլ սպառնալիքների հանդիպել: «Զեկույցի հեղինակների եզրակացությունները կասկած չեն հարուցում,- ներկայացնելով փաստաթուղթը` ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:- Մեր երեխաներին այս սպառնալիքներից պաշտպանելու համար մենք հենց հիմա պետք է գործենք»: Նա հիշեցրել է, որ ճգնաժամի հետեւանքով, որպես կանոն, տուժում են բնակչության առավել խոցելի խմբերը, այդ թվում` երեխաները: «Համաշխարհային առաջնորդները պետք է անեն ամեն ինչ` համաճարակի հետեւանքները մեղմելու համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44