Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է երկրներին, որոնք ցանկանում են թուլացնել համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները, պատրաստ լինեն արագ արձագանքել երկրորդ բռնկմանը, փոխանցում է AP-ն: Թեդրոց Ադհան Գեբրեյեսուսը G-20-ի առողջապահության նախարարների վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն «հուսադրում է» այն փաստը, որ ոմանք «սկսում են պլանավորել` ինչպես թուլացնել սոցիալական սահմանափակումները». «Շատ կարեւոր է, որպեսզի այդ միջոցառումները փուլային գործընթաց լինեն»: Ըստ նրա` «սահմանափակումների վերացումը համաճարակի վերջ չի նշանակում որեւէ երկրում. դա միայն հաջորդ փուլի սկիզբն է»: Նա նշել է, որ «հաջորդ փուլում շատ կարեւոր է, որպեսզի երկրներին սովորեցնեն, ներգրավեն եւ ընդլայնեն դրանց քաղաքացիների հնարավորությունները` երկրորդ բռնկումը կանխելու եւ դրան արագ արձագանքելու համար, որպեսզի նրանք կարողանան բացահայտել, թեստավորել, մեկուսացնել եւ հոգ տանել յուրաքանչյուր դեպքի մասին, ինչպես նաեւ` հետեւել յուրաքանչյուրի շփումներին եւ որպեսզի դրանց առողջապահական համակարգերը կարողանան դիմակայել դեպքերի աճին»: ԱՀԿ գլխավոր տնօրենը նաեւ անհանգստություն է հայտնել աղքատ երկրներում համաճարակի աճող տեմպերի կապակցությամբ, որոնք չունեն բավարար ռեսուրսներ` մեծ բռնկման դեմ պայքարելու համար: Նա նաեւ կոչ է արել նախարարներին «շարունակել վճռականորեն պայքարել համաճարակի դեմ ՝ առաջնորդվելով գիտությամբ եւ ապացույցներով»:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02