Եվրոպայի որոշ երկրներ այս շաբաթ նախատեսում են մեղմել արգելափակման միջոցառումները, իսկ մյուսները, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, շարունակում են մնալ փակման մեջ՝ հանրային սահմանափակումների մեղմացման առանց որևէ պլանի: Այս մասին գրում է Euronews-ը։ Եվրոպայում ամենաշատ տուժած երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, որոնցից յուրաքանչյուրում գրանցվել է մոտ 20,000 մարդու մահ՝ COVID-19-ի հետևանքով, գրանցում են հիվանդների և մահերի թվի նվազում։ Այսօրվանից Գերմանիան թույլ կտա վերաբացել փոքր խանութները: Գրանցված ավելի քան 135,000 դեպքով և 4000 մահով՝ Գերմանիայում համաճարակը «վերահսկելի և կառավարելի է», ասել է Առողջապահության նախարար Յենս Սփենը: Ֆրանսիան նախատեսում է վերաբացել դպրոցները մայիսի 11-ին, բայց պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ցանկացած վերաբացում կլինի աստիճանական: «Մենք առողջական ճգնաժամից դուրս չենք եկել, բայց իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, դանդաղ, բայց հաստատուն», - կիրակի ասել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Իսպանիայում երեխաները ապրիլի 27-ից կկարողանան դուրս գալ մաքուր օդի: Երկրում խիստ արգելափակումը սահմանված է մարտի 14-ից: Նորվեգիայում, որտեղ իշխանությունները կարծում են, որ «վիրուսը վերահսկողության տակ են առել», երկուշաբթի օրվանից կբացվեն ամենափոքրերի համար մանկապարտեզները, իսկ երկրորդ փուլով՝ ապրիլի 27-ից, մասնակի կվերաբացվեն միջնակարգ դպրոցներն ու բուհերը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ վաղաժամ է ցանկացած սահմանափակումներ մեղմելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ համաճարակը դեռևս հեռու է գլոբալ մակարդակում վերահսկվելուց:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02