Բոլորովին պատահական չէ այն փաստը, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի նիստերն անցկացվում են փակ դռների հետեւում: Քանի դեռ հանձնաժողովը վերջնական եզրակացությամբ հանդես չի եկել, դրա անդամներն իրավունք չունեն հրապարակել հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվությունը: Այս մասին ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա` հանձնաժողովը մի շարք կարեւորագույն հարցեր է ուսումնասիրում: Սակայն ոմանք սկսեցել են տարբեր շահարկումներով հանդես գալ` վկայակոչելով, իբր, «իրենց աղբյուրները»: Նա հասարակությանը կոչ արեց այս հարցում վստահել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:
Հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց, որ շատ կարեւոր է, որպեսզի հանձնաժողովի նիստին գա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: «Սերժ Սարգսյանի հետ մեր հանդիպումից հետո մեզ մոտ նոր հարցեր են առաջացել, որոնք վերաբերում են նաեւ Յուրի Խաչատուրովին»,- պարզաբանեց պատգամավորը:
Ըստ Քոչարյանի` իրենց բոլոր հարցերը քաղաքական ենթատեքստ չունեն եւ վերաբերում են բացառապես ապրիլյան դեպքերին:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44