«Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը գիտեր՝ տուն կգա որպես Անմահ հերոս, բայց գիտեր նաեւ՝ հազարավոր հայրենակիցների ու հայրենի երկրի անվտանգությունը զոհեր է պահանջում: Գետաշենի արծիվն ապրիլի 21-ին կդառնար 55 տարեկան, սակայն հերոսն արդեն 29 տարի է, ինչ մեզ հետ է իր երկնային կյանքով, իր հզոր հոգով, իր անմնացորդ հերոսությամբ, իր՝ որպես ազգի նվիրյալ հերոսի կերպար էությամբ: 1991 թ. գարունը եղավ մեր «Մահ կամ ազատություն» փորձության հիմնական շրջանը: Խորհրդային իշխանություններն անցան բացարձակ հարձակման: Թուրք օմօնականների հետ իրականացրեցին «ԿՈԼՑՈ» («Օղակ») ռազմագործողությունը՝ որոշելով վերջնական լռեցնել Արցախյան շարժումը: Առաջինն սկսեցին Գետաշենից: Խորհրդային 4-րդ բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ ուժերը 1990 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության շրջանակներում հարձակվեցին Գետաշենի վրա: Այդ օրը, գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականի, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի եւ խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին, Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրեց խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը: Սակայն այդ օրը փոխհրամանատար Արթուր Կարապետյանի եւ Հրաչ Դանիելյանի (Զարզանդ) հետ մարտիրոսվեց Գետաշենում` բանակցությունների ժամանակ: Թաթուլն ասել էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի... Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58