Կառավարության մամուլի սրահում լրագրողները հարց ուղղեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին` «Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանադիպմանը ներկայացված առաջարկությունները, որոնք ենթադրում են լուծման փուլային տարբերակը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ փաստաթղթի և ինչ կարգավորման մասին է խոսքը»: Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ինքն էլ է լսել այդ մեկնաբանությունը և հավաստիացրեց, որ այս երկու տարիների ընթացքում թե ինքը, թե վարչապետ Փաշինյանը եղել են թափանցիկ և դիրքորոշումներն արտահայտել են շատ պարզ. «Այո այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի: Սկսած Քի Վեսթից, մինչև վերջերս: Խոսք է գնացել է նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է գնացել խոսքն այս երկու տարիների ընթացքում: Եկեք լինենք շատ հստակ: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 և 2016 թվականներին և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայակական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ: 2014 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»: Նա պնդեց, որ հստակ խոսել են դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: «Այն, ինչը որ վերաբերվում է, ինչպես մեկնաբանության մեջ նշված է, տարածքներին՝ ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որև կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը» ,-նշեց նախարարը: Անդրադառնալով բանակցությունների երկրորդ տարրին՝ Մնացականյանը նշեց, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունը, որ հայկական կողմերի համար առաջնային և գերակա տարրն է բանակցային գործընթացում. « Դա մենք բազմիցս որակել ենք անվտանգություն և ստատուս: Հիմա ես բաց կերպով ասում եմ, որ ինքնորշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում՝ առանց ազատ կամաարտահայտության իրավունքի սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել ու չեն լինելու: Հայկական որևէ կողմ երբևէ չի ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂՀ-ի բնակչությանը անվտանգության սպառնալիք ստեղծելու: Առավել ևս, որ այդ սպառնալիքը մնում է ռեալ և էքզիստենցիալ»: Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտեց նաև, որ այկական կողմերիի համար առավել քան առաջնային է ինքնորոշման իրավունքի արտահայտումը բանակցային գործընթացում և փոխզիջումները պետք է լինեն համաչաթ, որի մեջ հայկական կոմղերը տեսնում են անվտանգության և սատուսի տարերի լիարժեք արտահայտություն:
«Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումը: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք կարող ենք բանակցությունների ժամանակ մի բան անել և մի ուրիշ բան խոսել հասարակության հետ խորապես սխալվում է»,- շեշտեց Մնացականյանը: Նկատելով, որ Հայաստանը ներգրավված է բանակցություններին իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այն, նախարարը հայտարարեց, որ միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած, իսկ Արցախի վերջին ընտրությունների ժամանակ մրցակցային ժողովրդավարական ընտությունների ընթացքում Արցախի իշխանությունները ստացել է համապատասխան մանդատը: «Որևէ, որոշում, որ ընդունվում է Արցախի ժողովրդի վերաբերյալ, չի կարող ընդունվել առանց արցախի ժողովրդի կարծիքի»,- հայտարարեց Մնացականյանը և հավելեց, որ իր գործընկերը ներկայացրել է իր մոտեցումը, ինքն էլ ներկայացնում է իր մոտեցումը:
Աղբյուր` Panorama.am
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44