«Երեւանի փողոցներում կարմիր գծերի գծանշումների նվազեցման եւ առաջարկվող մյուս փոփոխությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հետ: Նոր օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունների մասին պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Հիմնական փոփոխությունն այն է, որ քաղաքային իշխանությունների հետ համատեղ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում կարմիր գծերը Երեւանում պետք է լինեն միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, իսկ մնացած շրջաններում, փաստացի, կարմիր գծերն օրենքի ընդունումից եւ ավագանու համապատասխան որոշումից հետո չեն գործի: Վարչական վարույթի մասով եւս կլինեն փոփոխություններ, այսինքն, եթե մինչ այժմ ամեն ինչ իրականացվում էր լուսանկարների տեսքով, ապա հիմա կարմիր գծերի կայանատեղիները կահավորված կլինեն տեսախցիկներով, եւ միայն այդ տեսանյութերի հիման վրա հնարավոր կլինի արձանագրել՝ տվյալ մեքենան 15 րոպե կայանե՞լ է, թե՞ ոչ: Բնականաբար, ակտավորելու դեպքում, եթե համապատասխան վճարը չի կատարվել, քաղաքացին կտեսնի ոչ թե իր մեքենայի լուսանկարը, այլ առնվազն 15 րոպե տեւողությամբ տեսանյութը: Հիմնական փոփոխություններից է նաեւ այն, որ այստեղ փորձ է արվում որոշակիորեն կարգավորել կարմիր գծերի վրա ավելի երկարաժամկետ եւ ինչ-որ տեղ տնտեսական գործունեություն իրականացնող հարաբերությունները: Այսինքն, եթե քաղաքացին իր մեքենան կայանելու համար ժամը 100 դրամ կամ տարին 12000 է վճարում, ապա այս դեպքում կգործեն այլ սակագներ, իսկ թե դրույքաչափն ինչքան կլինի, չեմ կարող ասել, դա բացառապես ավագանու որոշելիքն է: Մինչեւ տրանսպորտային նոր համակարգի ներդրումը սակագների փոփոխություն նախատեսված չէ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58