«...Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի 47 կիլոմետր երկարության 37.7 կիլոմետրը, որը գետի 80.3 տոկոսն է, վերցված է ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների մեջ: Նրա Կարակայա վտակի 67 տոկոսը նույնպես խողովակների մեջ է: 111 կմ երկարության Որոտան գետի 58.6 տոկոսը եւ Ազատ գետի Գողթ վտակի 61.8 տոկոսը նույնպես վերցված են խողովակների մոջ: Նման իրավիճակ է նաեւ մի շարք այլ գետերի վրա: Ստեղծված իրավիճակը կանոնակարգելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի ամիս առաջ օրենսդրական փոփոխություն կատարեց, իսկ հիմա նոր իրավական ակտի ընդունման գործընթաց է նախաձեռնել: Գերատեսչությունն առաջարկում է կառավարության որոշումով սահմանել «Փոքր հիդրոէլեկտարկայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը»: Այն սահմանելու համար հիմք են ընդունվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները եւ ՇՄՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներկայացրած գետերի՝ ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածության արդյունքները: Կառավարության որոշման նախագծում ընդգրկված են գերծանրաբեռնված կամ այդ շեմին հասած 25 գետ եւ վտակ: Դրանց մեջ շատ են նաեւ կարմիրգրքային ձկների ձվադրավայրեր հանդիսացող գետերը, օրինակ, Սեւանա լիճ թափվող Ձկնագետը, Վարդենիսը, Գավառագետը եւ այլն»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58