Արցախպրես.- Ապրիլի 22-24-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրների հավաքական թիմեր Արցախից, Հայաստանից, Վրաստանից և Պարսկաստանից:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության մանկապատանեկան մարզադպրոցի սանտաուշուի մարզիչ և ԼՂՀ ուշուի քունկ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Ղազախստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են մրցաշարին մասնակցելուց:
«Արցախի հավաքական թիմում ընգրկված էր 8-12 և 12 -ից բարձր տարիքային խմբի 35 մարզիկ: Մարզիկների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 250 հոգի: Արցախից մասնակցել են բոլոր մարզադպրոցների սաները: Ընդհանուր առմամբ՝ Արցախի թիմը նվաճել է 8 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալներ: Մեդալների քանակով Արցախը առաջին հորիզոնականում է»,-ասել է Դ. Գրիգորյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Դ. Գրիգորյանը նշել է, որ Լվով քաղաքում մայիսի 12-15-ը կայանալու է քունկ ֆուի Եվրոպայի առաջնությունը, իսկ մայիսի 16-22-ը Մոսկվայում էլ տեղի է ունենալու Եվրոպայի ուշուի առաջնություն:
«Միջազգային այս առաջնությունը մեծ փորձ է արցախցի մարզիկների համար, տարբեր հնարքների տիրապետող մարզիկների հետ գոտեմարտելով, մեր մարզիկները ձեռք են բերում փորձ ու հմտություն: Մայիսի 2-ից մարզիկները Հայաստանում կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, որպեսզի պատրաստվեն Եվրոպայի առաջնություններին»,-հավելել է Դ. Գրիգորյանը:
«Առաջ ես զբաղվում էի կարատե մարզաձևով: Արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում եմ ուշու-ով: Ընդհանուր առմամբ ստացել եմ 17 մեդալ՝ 10-ը կարատե, 7-ը ուշու, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Ունեմ նաև 25 պատվոգիր: Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Հաղթանակս էլ նվիրում եմ մայրիկիս ու բոլոր հայ մայրերին»,- անթաքույց հպարտությամբ ասել է առաջին տեղ գրաված Էրիկ Հովսեփյանը:
Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված Գրիգորի Հաջյանընշել է, որ 4 տարի է՝ ինչ զբաղվում է ուշու մարզաձևով:
«Մասնակցել եմ շատ մրցույթների: Ստացել եմ 11 պատվոգիր, 7 մեդալ, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին: Ես ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն (և կդառնամ), որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր»,-հուզախառն հպարտությամբ ասել է Գ. Հաջյանը:
Աղբյուրը նշում է, որ Գրիգորի Հաջյանի հայրը՝ Նորայր Հաջյանը զոհվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Թալիշի ինքնապաշտպանական մարտերում:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47