Ամերիկացի միլիարդատերերի, ներառյալ Amazon.com Inc-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի եւ Tesla Inc-ի ղեկավար Իլոն Մասկի ընդհանուր կարողությունը COVID-19 համավարակի ժամանակ ավելացել է գրեթե 10 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (IPS) զեկույցը:
Չնայած տնտեսությունն ընդհանուր առմամբ ռեցեսիայի հետ է բախվել, վերջին շաբաթներին այնպիսի ընկերությունների բաժնետոմսերը, ինչպիսին է Zoom-ը, արժեւորվել են տեսակոնֆերանսների եւ հեռավար աշխատանքի ծավալի կտրուկ աճի շնորհիվ, ինչը մեծացրել է այդ ընկերությունների ակտիվները տնօրինող հիմնադիր միլիարդատերերի սեփական կապիտալը:
Զեկույցում նշվում է, որ այս տարվա հունվարի 1-ից ապրիլի 10-ը երկրի 34 ամենահարուստ միլիարդատերերի եկամուտներն աճել են տասնյակ միլիոնավոր դոլարով:
IPS զեկույցի համաձայն՝ այս միլիարդատերերից 8-ը, այդ թվում Բեզոսը, Zoom Video Communications Inc-ի հիմնադիր Էրիկ Յուանը եւ Մասկը, ունեցել են ընդհանուր 1 մլրդ դոլարի աճ:
Վերջին տասնամյակում ամերիկացի միլիարդատերերի հարստությունը գերազանցել է 80,6 տոկոսը՝ հաշվի առնելով ինֆլյացիան, նշված է զեկույցում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02