ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, որ մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին:
105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին: Մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին:
Այսօր մենք աշխարհի բոլոր անկյուններում վստահաբար բարձրաձայնում ենք՝ «Հիշում եմ և պահանջում»: Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել, չի վերացել անպատժելիության պատրանքը և ճշմարտությունը չի հաղթել:
Ապրիլի 24-ը հարգանքի, հիշատակի ու պահանջի, ինչպես նաև վերագնահատման, վերակառուցման ու վերածննդի օր է մեզ համար: Չնայած ցեղասպանության ծանր հարվածին, մենք ապրել ենք, պայքարել ու մաքառել, բազում գործեր ենք կատարել ամուր և հարատև պետականություն կառուցելու համար, կերտել ենք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, կենսունակ հայկական Սփյուռք: Բայց էլ ավելի մեծ ջանք, եռանդ ու աշխատանք պետք է ներդնենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր Հայրենիքը, և որևէ կասկած չկա, որ հաջողելու ենք»:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02