ARM | RUS |

Փաշինյանի ուղերձից պարզվեց՝ նախկինում ընդունված կարևոր դրույթների, նշանաբանների որևէ արտառոց, ցնցող վերանայում չի եղել. Հայկ Դեմոյան

24.04.20 | 23:56

168.am-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը

– Պարո՛ն Դեմոյան, 2018 թվականի իշխանափոխությունից հետո ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքը:

– Սովորաբար իմ վերլուծություններում որևէ իշխանափոխություն կամ հեղափոխություն չեմ կապում Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, որովհետև այդ գործընթացն ինքնին է ընթանում: Իհա՛րկե, փորձում են սփյուռքի որոշ կառույցների կամ դեսպանատների միջոցով այդ գործընթացի վրա ազդել, որոշ դեպքերում ճանաչումներ եղել են հենց դրա հետևանքով, սակայն ներհայաստանյան քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եթե, իհարկե, չի հայտարարվում հստակ քաղաքական կուրսի փոփոխության մասին, իսկ դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձից, պարզ դարձավ, որ նախկինում ընդունված դրույթների, նշանաբանների որևէ արտառոց, ցնցող վերանայում չի եղել, և սա ևս դրական եմ համարում: – Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

– Միացյալ Նահագների Կոնգրեսի Ստորին և Վերին պալատներում ճանաչումները չենք կարող ասել, որ կապված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, կամ այդ ուղղությամբ կատարվել էր լայնածավալ աշխատանք: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում էին շատ ավելի վաղուց: Ամերիկյան ներքին և արտաքին քաղաքական օրակարգերում կարևոր որոշումներն ընդունվում են դրանց հետ կապված շատ հանգամանքները ծանր ու թեթև անելուց հետո միայն, այնպես որ, այդ ճանաչումը չէր կարող հանպատրաստի ու չծրագրավորված գործողություն լիներ: Զարմանալի է, որ երկար տարիներ այսքան չարչրկվելուց հետո դա տեղի ունեցավ, թեև, եթե դա տեղի ունենար 5 տարի առաջ՝ 100-ամյակին, այն ավելի իմաստալից և խորհրդանշական կլիներ: Ենթադրում եմ, որ ամերիկյան այս որոշումն ուներ մեկ այլ կողմ ևս՝ մտածել են, որ հայկական շրջանակներից դրանից հետո էլ իրենց անընդհատ չեն անհանգստացնի լոբբիստական աշխատանքներով ու ճանաչման փաստաթղթերով: Նույնիսկ Նահանգներում հայկական համայնքի համար էր այս ճանաչումն անսպասելի: Մեր իրականության մեջ դա այնպիսի կայծակնային արագությամբ տեղի ունեցավ, որ շատերը չկարողացան ընկալել դրա կարևորությունը: Իհա՛րկե, կարևոր է, որ Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունից, Ռուսաստանից հետո վերջապես Հայոց ցեղասպանությունը ճանաչում է նաև ԱՄՆ-ի նման գերտերությունը:

– Արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումն ու դրան իրավական ձևակերպում տալը գտնվում է հեղափոխական իշխանության արտաքին քաղաքականության օրակարգում:

– Մեր բոլոր ջանքերը և Հայաստանի ներքին և արտաքին գերատեսչությունների աշխատանքները պետք է շարունակվեն այս ուղղությամբ, սփյուռքյան մեր կառույցների հետ պետք է շարունակել աշխատանքը՝ ճանաչումից հետո իրավական հատուցման պահանջով, ինչի մասին, ի դեպ, նշված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրում: Մենք իրավական փաթեթ պետք է ներկայացնենք, թե ինչ ենք հասկանում՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում ասելով, և ինչպես ենք այն սահմանում ու ձևակերպում: Պետք է հստակ իրավական ձևակերպումներ տրվեն, որ եթե հարցնեն՝ ինչ ենք ուզում, կարողանանք հիմնավոր կերպով ներկայացնել մեր պահանջը աշխարհի բոլոր լսարաններին: Սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, որովհետև Հայոց ցեղասպանության թեման մեր ազգային հավաքականության, պետականության և անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, և որքանով դրան անդրադառնում ենք, այդքանով բարձրաձայնում ենք մեր անվտանգության հարցը, այնպես որ, սա զուտ հիշողության հարց չէ:

– Խորհրդարանական դիվանագիտությունն այս տարիների ընթացքում ձեռքբերումներ ունեցե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր լոբբիստական աշխատանքում: Մեր պատգամավորները որքանո՞վ են կարողանում այս հարցը պահել իրենց միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:

– 2014-2015 թվականների խորհրդարանական դիվանագիտությունն այս հարցով բավականին ակտիվ էր, և դա հասկանալի էր՝ 100-րդ տարելիցն էր: Որքան ես գիտեմ, հիմա մի քանի առիթներ են եղել, և Եվրախորհրդարանում այս հարցը բարձրացվել է: Սակայն վերջին փոփոխությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, բայց դա չի նշանակում, որ Ցեղասպանության հարցը պետք է դառնա լուսանցքային և մղվի ետին պլան:

– Հայաստանն արդյոք ունի՞ հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն, որի հիմքում պետք է դնել Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Արդյո՞ք այդ ուղղությամբ դիվանագիտական քայլեր նշմարվում են այսօր։

– Թուրքիան տակավին շարունակում է Հայաստանի Հանրապետությանն առաջարկել բացարձակ անընդունելի նախապայմաններ: Հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումները՝ շեշտը դնելով բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, երկկողմ դիվանագիտական կապերը վերականգնելու և սահմանների ապաշրջափակման կարևորության վրա: Սակայն արդեն 18 տարի Թուրքիայում իշխող քաղաքական վերնախավից ակնկալել կտրուկ փոփոխություններ այս ուղղությամբ, անիմաստ է: Ես չէի կապի իմ ակնկալիքներն ԱՄՆ նախագահի ելույթի տեքստի հետ, եթե անգամ նա Ցեղասպանություն եզրույթն արտաբերեր, հարց է առաջանում՝ հետո՞ ինչ ենք անելու. Ասենք՝ մյուս ԱՄՆ նախագահը նույն հաջողությամբ կարող է չարտաբերի բաղձալի եզրույթը: Արժանի ուշադրություն եմ դարձնում այլ բանի վրա. այս տարի լրանում է Սևրի պայմանագրի և մեկ այլ կարևոր պատմական փաստաթղթի՝ Վուդրո Վիլսոնի կողմից ընդունված և հաստատված արբիտրաժային որոշման 100-րդ տարին: Այդ որոշմամբ ԱՄՆ-ին տրվեց իրավունք՝ որոշելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները, և այն վավերացվեց ԱՄՆ մեծ կնիքով, այսինքն՝ փաստացի ԱՄՆ-ին տրված էր մանդատ որոշելու Հայաստանի սահմանները: Այդ որոշումը պաշտոնական կիրառման մեջ է եղել, և դրա մասին են վկայում նաև 1920 թվականին թողարկված եվրոպական և ամերիկյան քարտեզները, որոնցում Հայաստանն ու Թուրքիան պատկերված են վիլսոնյան սահմաններով: Հարցը հետևյալն է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով այս տարվա նոյեմբերին դրան կանդրադառնան ամերիկյան քաղաքական գործիչներն ու օրենսդիրները: Ինչ գնահատականներ որ տան, դրանից էլ պարզ կլինի ԱՄՆ-ի հետագա մոտեցումը Հայոց ցեղասպանության թեմային:

Աղբյուր՝ 168.am


Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

18:14

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի...

18:01

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր...

16:22

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն...

15:58

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի...

15:47

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի...

15:32

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների...

15:14

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան...

15:03

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և...

14:45

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է...

14:23

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են...

14:05

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ....

13:17

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր...

13:09

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

12:55

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա...

12:03

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր որոշում

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր...

11:43

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների...

11:25

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են հողատարածքներ

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են...

11:13

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի. Թրամփ

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի....

10:48

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44