Կյանքի 75-րդ տարում ապրիլի 26-ին կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Սուրենի Կարայանը։
Համլետ Կարայանը ծնվել է 1945թ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ 1968թ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ: Նույն տարում ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, սակայն անմիջապես զորակոչվել է երկամյա ծառայության Խորհրդային բանակում՝ որպես ռադիոդասակի, ապա և կապի վաշտի հրամանատար: 1970թ. զորացրվելով` սկսել է գիտահետազոտական աշխատանքներ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1976թ պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ՝ դոկտորական ատենախոսություններ։
1988թ. Համլետ Կարայանը աշխատանքի է անցել ԵՊՀ-ում և երկար տարիներ զբաղեցրել ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը:
Համլետ Կարայանը՝ գործունեությունը գիտական և մանկավարժական գործունեությունները զուգակցելու դասական օրինակ է։ Կիսահաղորդիչների ֆիզիկայի և էլեկտրոնիկայի բնագավառում նրա ուսումնասիրությունները արմատական դեր են խաղացել նոր ուղղությունների զարգացման համար, հրատարակել է հարյուրից ավելի գիտական աշխատանքներ, ստացել է 5 արտոնագիր, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների։ Դրան զուգահեռ՝ Կարայանը ղեկավարել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, կազմակերպել է համամիութենական գիտաժողովներ, 2 համամիութենական միջճյուղային լաբորատորիաներ, աջակցել Իջևանի քոլեջ-համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրմանը, որոնք համապատասխանաբար ղեկավարել է 1991-1994 և 1994-1996 թվականներին։ Ստեղծել է բազմարժեք պոլիստորային էլեկտրոնիկայի գիտական դպրոցը:
Այսօր Համլետ Սուրենի Կարայանի ընտանիքը, բարեկամները, աշակերտներն ու ընկերները հրաժեշտ են տալիս մեծ ուսուցչի, գիտական ուղղության հիմնադրի և փայլուն անձնավորությանը, բայց նրա հոգին, նրա ազնվությունը, հյուրասիրությունը, հմայքը և հումորի զգացումը կշարունակեն գոյատևել նրան ճանաչողների մոտ: Հռչակավոր գիտնականի, անսպառ եռանդով լեցուն և հայրենասեր մարդու հիշատակը միշտ կլուսավորի և կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել ու սիրել են նրան:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44