Ժողովրդական ասացվածքն ասում է․«Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ»։ Ինչո՞ւ հիշեցի սա, որովհետև կարդացի ԿԳՄՍ նախարարության ստորև հրապարակումն ու լեցուն հարցեր առաջացան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։
«Մասնավորապես ասում եք․ «Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը»։ Ամփոփումը էլեկտրոնայի՞ն է լինելու, պատրա՞ստ եք այդ գործընթացին, թե՞ էլեկտրոնային մատյանների նման կիսատ պռատ գործընթաց է լինելու, իսկ ատեստատի մեջ ոչ ջնջում, ոչ սխալ չի կարելի թույլ տալ։ Ինչո՞ւմն է կայանում այդ հրատապությունը։ Վստա՞հ եք, որ մինչև մայիսի 25-ը ատեստատները կհանձնեք շրջանավարտներին այն դեպքում, երբ այդ գործընթացին նախորդում է հսկայական աշխատանք, որը հնարավոր չէ հեռավար անել։ Ասում եք․ «Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում»։ Նախարարը, կարծեմ, ասաց, որ բուհն է որոշելու, թե ինչ քննություն հանձնի դիմորդը»։ Անահիտ Բախշյանն առաջարկում է միանգամից ներդնել ընդունելության քննության այնպիսի հարցաշարային քննություն, որը պարունակի տվյալ բուհում սովորելու և մասնագետ դառնալու համար անհրաժեշտ տարբեր առարկաների հարցեր։ Համամասնությունը թող բուհը որոշի, գրել է երկարամյա մանկավարժը, բուհն ինքը թող կազմակերպի ընդունելության քննությունը, իսկ միայն մեկ քննությամբ ընդունել, նշանակում է բուհում կրթության և ապագա մասնագետի, առանց այդ էլ որոշներում շատ ցածր մակարդակը, որակը գցել։ «Հետո՞, կորոնավիրուսից հետո մեզ պետք չե՞ն որակյալ մասնագետներ։ Լավ ե՞ք քննարկել այս հարցերը», գրել է Անահիտ Բախշյանը եւ ամփոփել․ «Շատ մտահոգ եմ»։
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02