Թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պարետը նոր որոշում է ստորագրում, որի արդյունքում կայացնում ենք հետևյալ որոշումները՝ հանվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կմ հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը։ Ավելի թուլացվելու է ռեժիմը, մասնավորապես, թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել։ Ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում ժամը 10։00-12։00-ն և 19։00-21։00՝ պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են այդ զբոսանքին դուրս գալ»,- հայտնեց նա։ Վարչապետի խոսքով՝ որոշումների հետ մեկտեղ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը։ «Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի՝ քայլ առ քայլ։ Մենք մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի։ Այսինքն, ռեստորանները, սրճարանները, արտադրամասերը ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար»,- նշեց նա։
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02