Ինչ է լինելու «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության շենքը այդ դիսպանսերի լուծարումից հետո: Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում նման հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը: Լուծարման որոշումը ներկայացնող Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը պատասխանեց. «Շենքը գտնվում է բավականին լավ վիճակում, ինձ թվում է կլինեն բիզնես առաջարկներ: Եթե լինեն առաջարկներ, կքննարկենք»: Միքայել մանրիկյանն էլ արձագանքեց. «Այսինքն մենք էլի նույն քաղաքականությունն ենք տանում, հիմնարկը լուծարելու, բուժհաստատությունները մասնավոր կառավարման հանձնելու մասնավոր սեկտորին: Սենց ո՞ւր պետք է գնանք: Քաղաքապետարանը դիմել է առողջապահության նախարարություն՝ դիսպանսերի համար պետպատվեր տրամադրելու համար, բայց նախարարությունը չի տրամադրել: Փաստացի ստացվել է, որ այս լուծարումը նախարարության քմահաճույքի հետեւանք է: Այն դեպքում, երբ Նոր Մարաշի հիվանդանոցը կատարում է 170 մլն դրամի պետպատվեր, նախարարությունը «քցոցիով» այդ 170 մլ դրամը դեռ չի փոխանցել: Նա կոչ արեց բոլորին պահանջել կառավարությունից այդ գումարը փոխանցել քաղաքի բյուջե: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կողմ է գումարը փոխանցելու պահանջին:
NEWS.am
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02