«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նաեւ սահմանվում է պատասխանատվություն՝ նախագծով ներմուծված դրույթները խախտելու համար, ինչպես նաեւ նախատեսվում է բարձրացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ հատկացված վայրում չտեղադրելու համար սահմանված տուգանքի չափերը: Նախագծով մեծ տույժեր են սահմանվել նաեւ նոր կարգավորումները չկատարելու դեպքերի համար: Մասնավորապես, կառուցապատողի կողմից շինարարության թույլտվության օրվանից մեկ ամսվա ընթացքում շինարարական աղբի տեղափոխման իրավունք ստանալու համար չդիմելու կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր չկնքելու դեպքում՝ այն իրավաբանական անձանց համար առաջացնում է տուգանքի նշանակում 600-800 հազար դրամի չափով: Եթե այս տույժը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում այն կրկին կրկնվում է, ապա տույժերն այս դեպքում սահմանված են 800 հազարից մինչեւ 1 մլն դրամ: Իրավաբանական ընկերությունները շինարարական աղբի տեղափոխման իրավունքի ստացումից կամ համապատասխան ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղյակ չեն պահում ոլորտի վերահսկող տեսչական մարմնին, ապա ենթարկվում են 400-500 հազար դրամի վարչական տույժի, իսկ այն կրկնելու դեպքում՝ 500-600 հազար դրամի չափով: Կառավարության առաջարկած նախագծով բարձրացվել են նաեւ ֆիզիկական անձանց համար օրենսգրքով սահմանված գործող տույժերի չափերը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47