Tesla Inc-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորոնավիրուսի պատճառով ներդրված զանգվածային սահմանափակումները «ֆաշիստական» է անվանել, փոխանցում է Reuters-ը:
Ընկերության բաժնետոմսերն աճել են 8.8 տոկոսով եւ 871 դոլար են կազմել: Tesla-ի եկամտաբեր եռամսյակը սկսվել է ընդամենը մեկ օր առաջ այն բանից հետո, երբ մրցակից Ford Motor Co-ն հայտնեց 2 միլիարդ դոլար վնասի մասին առաջին եռամսյակում եւ ընթացիկ եռամսյակում եւս 5 միլիարդ դոլարի վնաս է կանխատեսում: General Motors Co-ն երկուշաբթի դադարեցրեց շահաբաժինների եւ բաժնետոմսերի գնումը եւ շահույթի մասին կհաղորդի մայիսի 6-ին:
Եթե Tesla-ն կարողանա սահմանափակել իր կորուստները եւ գերազանցել հնացած ավտոարտադրողներին, ապա այն ավելի լավ դիրքում կլինի` կորոնավիրուսի բռնկումից թուլացած մրցակիցների վաճառքների բաժինը վերցնելու համար:
Մասկն ասել է, որ չգիտի, թե Tesla-ն երբ կկարողանա վերսկսել արտադրությունը Կալիֆորնիայում, եւ «տանը մնալու» հրահանգը «լուրջ ռիսկ» է անվանել բիզնեսի համար: «Ասել, որ մարդիկ չեն կարող դուրս գալ տնից եւ նրանք կձերբակալվեն, եթե անեն դա, ֆաշիզմ է: Դա ժողովրդավարական չէ, դա ազատություն չէ: Վերադարձրեք մարդկանց իրենց անիծյալ ազատությունը»,- հայտարարել է նա:
Մասկը մարտի 6-ին գրառում էր կատարել իր թվիթերյան միկրոբլոգում այն մասին, որ «կորոնավիրուսի պատճառով խուճապը հիմարություն է», սակայն հետագայում առաջարկել էր անվճար ՏԱՇ սարքեր տրամադրել հիվանդանոցներին:
Tesla-ն հայտարարել է, որ չի կարող կանխատեսել, թե որքան արագ կբարելավվեն մեքենաների արտադրությունը եւ մատակարարման գլոբալ շղթաները` հայտարարելով, որ կվերանայի տարեկան կանխատեսումը զուտ շահույթի եւ դրամական միջոցների հոսքի վերաբերյալ, երբ երեք ամիս անց կհայտնի ընթացիկ եռամսյակի արդյունքների մասին Մասկն ասել է, որ մինչ մյուս ավտոարտադրողները կրճատում էին, Telsa-ն մեծացնում էր ներդրումները:
Հունվարին Tesla-ն հայտարարել էր, որ դրական եռամսյակային դրամական հոսքեր եւ դրական զուտ եկամուտներ է ակնկալում ապագայում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02