Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում 67 տարեկանում մահացել է բոլիվուդյան ֆիլմերի աստղ Ռիշի Կապուրը, հայտնում է Daily Mail պարբերականը։
Դերասանի մահվան մասին լուրը հայտնել է նրա եղբայրը՝ Ռանդհիր Կապուրը։ Հայտնի է, որ աստղը երկու տարի պայքարել է լեյկեմիայի դեմ, նախքան Մումբայ վերադառնալը նախորդ տարի բուժման կուրս է անցել Նյու Յորքում։
Դերասանի ընտանիքի համաձայն՝ նա կյանքից խաղաղ է հեռացել՝ «շնորհակալ լինելով ամբողջ աշխարհից իր երկրպագուների սիրո համար»։
Աստղի հարազատները, չնայած խորը վշտին, դերասանի երկրպագուներին հորդորել են հետևել երկրում կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված կարանտինային ռեժիմին և հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար դուրս չգալ տներից։
Ռիշի Կապուրը ծնվել է հայտնի ռեժիսոր և դերասան Ռաջ Կապուրի ընտանիքում։ Հայտնի է, որ աստղի ընտանիքում դերասաններ շատերն են եղել՝ պապը, ավագ ու կրտսեր եղբայրները, հայրը։ Ռիշի Կապուրն իր հայտնիության գագաթնակետին է հասել 1970-ական թվականներին «Իմ անունը ծաղրածու է», «Բոբբի» ֆիլմերում կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարներով։ Դերասանն ակտիվ գործունեություն է ծավալել մինչև վերջերս՝ դերեր ունենալով «Քանի դեռ ողջ եմ», «Ասա ինձ, Աստված», «Ամեն ինչ լավ է», «Մարմին» և մի շարք այլ հանրահայտ ֆիլմերում։


20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
16:03
14:04
16:44
16:26
16:08
15:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44