Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց նաև մի որոշում, որով նախատեսվում է խթանել մի շարք նպատակային ուղղություններ՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, այծաբուծություն:
Նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը որոշ փոփոխությունների կենթարկվի, և նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ավանդական այգիներ հիմնելու համար տրամադրվող վարկի գումարի վերին շեմը կբարձրանա մինչև 50 մլն դրամ:
Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսվարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնի Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ փաստորեն այս նախագծով Կառավարությունը պատրաստվում է ֆինանսավորել ավանդական այգիների հիմնո՞ւմը:
«Ես կարծում եմ՝ նվազագույնը խորքային քննարկման կարիք կա, որովհետև, որքանով ես եմ տեղյակ, օրինակ, նույն ծիրանի մասով գոյություն ունեն այնպիսի տնկիներ, որոնք ինտենսիվ այգիներում երկու տարվա ընթացքում շատ բերք են տալիս: Հիմա եթե մենք ուզում ենք ֆինանսավորենք, որ 4 տարի սպասեն բերքին, ապա դա պետք է բացատրել, որովհետև կա ինտենսիվ այգիների տարբերակը, ավանդական այգիներին ֆինանսավորելն անիմաստ է, որովհետև ստացվում է՝ ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց ֆինանսավորում ենք զապորոժեցները»,- ասաց Ավինյանը:
Այս երկխոսությանը միջամտեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ փորձել է եվրոպական երկրներում և Հայաստանում աճեցրած ծիրանը, և ավանդական այգիներւմ աճեցված ծիրանն իր համով միանշանակ տարբերվում է:
«Ես համարում եմ, որ ավանդական սորտերն աճեցնելուն աջակցելը միանշանակ ճիշտ է»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նկատեց, որ խոսքը ոչ թե ավանդական սորտերի, այլ բերքն ավելի շատ և ավելի արագ ստանալու մասին է:
«Այդ նույն ավանդական սորտերը պատվաստվում են նույն ինտենսիվ այգիներում, հետևաբար, խոսքն ավանդական, ոչ ավանդական սորտերին չի վերաբերում»,- ասաց Ավինյանը:
Նախարար Տիգրան Խաչատրյանը խնդրեց իր ներկայացրած նախագիծը հաստատել՝ պայմանով, որ այսուհետև պետք է ավելի մանրամասն բացատրական աշխատանք տանել ավանդական և ինտենսիվ այգիներ հիմնելու ցանկություն ունեցողների հետ՝ ներկայացնելով դրական և բացասական կողմերը:
Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02