Արցախի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման շրջանակներում, բուսաբուծության ոլորտում պլանավորվել և իրականացվում են՝ -2020 թվականի բերքի տակ ցանվել է 70845 հեկտար աշնանացան հացահատիկ, այդ թվում 32465 հեկտար ցորեն և 38380 հեկտար գարի, որը շուրջ 6640 հեկտարով ավել է նախորդ տարվա ցուցանիշներից: -Ընդհանուր առմամբ 2020 թվականի բերքի տակ նախատեսվում է իրականացնել շուրջ 25000 հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանքս (ներառյալ գարնանացան հասկավոր հացահատիկային և բանջար-բոստանայաին մշակաբույսեր): Ապրիլի 28 դրությամբ ԱՀ շրջաններում ընդհանուր կատարվել է շուրջ 12000 հեկտար գարնանացան: Իրականացվել են բույսերի պաշտպանության տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պայքար մոլախոտփրի դեմ-17000 հեկտար, պայքար վնասատուների դեմ-ավելի քան 51000 հեկտար, ազոտական պարարտանյութերով աշնանացան ցանքսերի գարնանային պարարատացում-20000 հեկտար, աշնանացան ցանքսերի արտաարմատային սնուցում-18000 հեկտար: Նշված միջոցառումների իրականացումը շարունակվում է և ներկայացված ցուցանիշները ենթակա են փոփոխման: -Բուսաբուծության ոլորտում պետական աջակցության միջոցարումները իրականացվում են «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման 2020 թվականի ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը ներառում է գարնանացան մշակաբույսերի սերմերի (բացառությամ եգիպտացորենի Պիոներ ֆիրմայի սերմերի) հանքային պարարտանյութերի անհատույց տրամադրում, նռան և այլ պտղատեսակների տնկիների անհատույց տրամադրում, ֆինանսական աջակցություն ջերմոցային տնտեսություններին, իչպես նաև բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ զբաղվողներին: Ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին արդեն տրամադրվել է ավելի քան 1100 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմեր, շուրջ 450 տոննա հանքային պարարտանյութ, 8750 հատ (կամ 140 հեկտարի) նռան տնկի: Մեկնարկել է ջերմոցային տնտեսություններին տրամադրվող աջակցության գործնթացը: Առաջիկայում կմեկնարկի բանջարաբուծությամբ զբաղվող հողօգտագործողներին աջակցության տրամադրման միջոցառումը:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44