Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) գնահատել է COVID-19-ի համավարակի ազդեցությունը եւ եզրակացրել է, որ աշխարհի աշխատունակ բնակչության մոտ կեսը կարող է կորցնել ապրուստի իր միջոցները: Ակնկալվում է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակը նույնիսկ ավելի կործանարան կլինի զբաղվածության համար, քան առաջինն էր, փոխանցում է Euronews-ը: «Մենք հաստատ գիտենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամերը 10.5 տոկոսով կկրճատվեն,- հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:- Սա համարժեք է լրիվ դրույքով 305 միլիոն աշխատատեղերի վերացմանն աշխարհում»: Կարանտինային միջոցառումներն ամենածանր կերպով կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող 2 միլիարդ մարդու վրա: Նրանք պաշտպանված չեն պայմանագրային պարտավորություններով գործատուի կողմից, մինչդեռ սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում նրանք գործնականում չեն կարողանա գումար վաստակել: «Մեր հաշվարկներով` տնտեսության ոչ ֆորմալ հատվածում միջին եկամուտները կընկնեն 60 տոկոսով: Եվ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր արդեն առանց դրա էլ քիչ են վաստակում: Բնակչության առավել խոցելի խմբերին միջազգային սոլիդարություն է հարկավոր գոյատեւման համար»,- նշել է Գայ Ռայդերը: Հեշտ չէ նաեւ գործատուների համար. Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկներով ՝ ամբողջ աշխարհում համավարակի պատճառով սնանկության եզրին է հայտնվել շուրջ 436 միլիոն ձեռնարկություն: Ամենածանր իրավիճակը զարգացել է մշակող արդյունաբերության ոլորտում, մեծածախ վաճառքով զվաղվող ընկերությունների եւ գրասենյակների համար ծառայություններ մատուցող ընկերությունների համար:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02