Գերմանական Volkswagen AG ավտոկոնցեռնը դիզելային սկանդալի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Գերմանիայում 235 000 մեքենայի սեփականատերերի փոխհատուցում կվճարի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Վճարումների ընդհանուր գումարը 750 միլիոն եվրո կկազմի, ևս 17 000 դեպք դեռևս ուսումնասիրվում է:
Մեքենաների տուժած սեփականատերերի 90%-ը ցանկություն է հայտնել փոխհատուցում ստանալ: Կախված մեքենայի մակնիշից և տարիքից՝ սեփականատերերը 1350-ից 6250 եվրո փոխհատուցում կստանան:
Գերմանական կոնցեռնի շուրջ դիզելային սկանդալը բռնկվել է ԱՄՆ իշխանությունների կողմից 2015 թվականին սկսված հետաքննությունների արդյունքում:
Նույն տարվա սեպտեմբերին Volkswagen-ի ղեկավարությունը ստիպված եղավ խոստովանել, որ ամբողջ աշխարհում վաճառված մի քանի միլիոն ավտոմեքենաներում ծրագրային ապահովումներ են տեղադրվել, որոնք թույլ են տալիս կեղծել բնապահպանական չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ թեստերի արդյունքները:
Կոնցեռնը ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնության է եկել 18 միլիարդ դոլարի չափով տուգանքների և փոխհատուցումների վճարման շուրջ:
Ավստրալիայում մեքենաների 57 000 սեփականատերերին տրված փոխհատուցման չափը կազմել է 80 միլիոն եվրո: Կոնցեռնի դեմ բողոքներ են ներկայացրել նաև Կանադայում և Մեծ Բրիտանիայում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02