Հայաստանում չափազանց քիչ ուշադրություն է դարձվում վտանգավոր թափոններին, ի տարբերություն վերամշակվող թափոնների, որոնք վերջին տարիներին սկսել են հետաքրքրություն առաջացնել: Պատճառներից մեկն էլ այն է, որ վերամշակվող թափոններն, օրինակ՝ պլաստիկը, ունեն արժեք, իսկ ահա վտանգավոր թափոններն արժեք չեն ստեղծում, բայց մեծ վնաս են հասցնում մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին:
Ի վերջո, որոնք են վտանգավոր թափոնները:
Դրանք այն թափոններն են, որոնք առաջացնում են թունավոր նյութեր, պայթունավտանգ կամ դյուրավառ են: Հայաստանում կան 845 գրանցված վտանգավոր թափոնների ցանկ, որոնք բաժանվում են չորս դասի: Առաջինն ամենավտանգավոր թափոնների դասն է, որտեղ տեղ է գտել սնդիկը: Հատկանշական է, որ վտանգավոր թափոն են համարվում նաև ափսե լվալու հեղուկի տարանները, սփրեյերը, գազալիցքավորիչները, մազի ներկերը, եղունգի լաքը, ջերմաչափը, դեղորայքը և այլն։ Դրանք հայտնվում են տան աղբամանում, իսկ հետո հասնում են աղբավայր, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում սանիտարական նվազագույն նորմերին:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը հստակեցնում է՝ յուրաքնչյուրիս տներում չտեսակավորված թափոններն ունեն վտանգավորության չորրորդ դաս, քանի որ պլաստիկից, սննդիկից բացի աղբամանում կարող է հայտնվել օրինակ՝ կրակայրիչ կամ այլ դյուրավառ, պայթունավտանգ թափոն, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։
«Բոլոր վտանգավոր թափոնների հիմնական խնդիրը աղբանոցում հայտնվելն է: Եթե հասավ աղբանոց, ապա վնասներն անդառնալի են: Վտանգավոր նյութերը միանում են հողին, այնուհետև ստորգետնյա ջրերին, որից հետո սննդային շղթայում հայտնվելը դառնում է անխուսափելի: Շատ ավելի դժվար է հողը մաքրել ծանր մետաղներից, քան պատշաճ կազմակերպել վտանգավոր թափոնների կառավարումը: Բացի այդ, շատ աղբանոցներում արածեցնում են կենդանիներին, իսկ այնտեղ հայտնված թռչունները կամ շունն ուղղակի վարակի տարածման աղբյուր են: Այսինքն՝ վտանգավոր թափոնները վնասում են և՛ մարդու առողջությանը, և՛ շրջակա միջավայրին, և՛ բնությանը»,- ասաց մասնագետը:
Հարություն Ալպետյանի խոսքով՝ Հայաստանի աղբանոցներում ոչ մի բնապահպանական և էկոլոգիական միջոցառում չի ձեռնարկվում՝ աղբի վնասները նվազեցնելու համար, օրինակ՝ պաշտպանիչ շերտերի հիմնում կամ գազի կորզում:
Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկային, ապա որոշ ապրանքների վրա, որոնք համարվում են վտանգավոր թափոն, առկա է կարմիրով արված խաչ, ինչը նշանակում է, որ այդ ապրանքը օգտագործելուց հետո չի կարող հայտնվել կենցաղային աղբում: Փոխարենը բնակիչներն առանձնացնում են այն և տեղափոխում տեսակավորման կենտրոններ, որից հետո համապատասխան կազմակերպությունները զբաղվում են այդ վտանգավոր թափոններով: Այսինքն՝ զարգացած երկրներում բնակիչները քաջ գիտակցելով վտանգավոր թափոնների վտանգավորությունն ու հետևանքները, իրենք առանձանցնում են թափոնները և տեղափոխում հատուկ վայրեր:
Անդրադառնալով Հայաստանում այս ոլորտում նախատեսվող աշխատանքներին, բանախոսը հույս հայտնեց, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կունենանք երկու սանիտարական աղբավայրեր, որոնցից մեկը կսպասարկի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, մյուսը՝ Երևանը՝ Նուբարաշենի աղբավայրը և այլն:
Հարությունն Ալպետյանն ուրախությամբ նաև նշեց, որ Երևան քաղաքում նախատեսվում է բացել տեսակավորման կենտրոններ, որտեղ կսորտավորվեն վտանգավոր թափոնները:
Եթե հույս կա, որ կենցաղային աղբում, այնուհետև՝ աղբավայրում հայտնված վտանգավոր թափոնների ճակատագիրն առաջիկա տարիներին կլուծվի, ապա նույն հույսերը չունենք արդյունաբերության ոլորտի վտանգավոր թափոնների մասով: Մասնավորապես, խոսքը հանքարդյունաբերության ոլորտի թափոնների մասին է, որոնք զգալի տարածք են զբաղեցնում հանրապետության տարբեր մարզերում, իսկ հասցրած վնասներն ու հետևանքներն ուղղակի հսկայական են:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44