ARM | RUS |

Ինչ սահմանափակումներ են գործելու Արցախ մուտք գործելու հետ կապված

03.05.20 | 19:50

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական հարթակի ֆեյսբուքյան էջում: «Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով արգելվել է պետական սահմանի անցակետերով Արցախի Հանրապետության քաղաքացիություն (հաշվառում) չունեցող անձանց մուտքը հանրապետության տարածք։ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի 2020 թվականի ապրիլի 13-ի N 1 որոշմամբ Արցախի Հանրապետություն մուտք գործելու արգելքից բացառություն է արվել՝ 1) բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․ Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղեկցողը պետական սահմանի անցակետում հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են բեռնափոխադրման փաստը հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում) կամ բեռի տիրոջ վերաբերյալ տվյալները, որից հետո հարկային մարմնի պաշտոնատար անձինք, արտաքին զննությամբ հավաստելով ներկրվող ապրանքների՝ ակնհայտ առևտրային քանակ համարվելու հանգամանքը, դա դիտում են որպես բեռնափոխադրում և այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։ Արցախի Հանրապետության տարածքից ապրանքանյութական արժեքներ արտահանելու նպատակով բեռնափոխադրում իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղևորը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են գործարքի կողմ հանդիսացող ԱՀ հարկ վճարողի (ֆիզիկական անձ) տվյալները, որի հիման վրա հարկային մարմնի պաշտոնատար անձինք ճշտում են կողմերի միջև գործարքի հավաստիություն ու իրականացման ժամկետը և դա բեռնափոխադրում համարելու դեպքում այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։ Հարկային մարմնի պաշտոնատար անձանց տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար բեռնափոխադրում իրականացնող անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․ 2) գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․ Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին։ Վարչակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում ստուգելով տվյալ անձանց՝ շրջանի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և դրանով պայմանավորված անհետաձգելի աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկությունները, դրանք հավաստի համարելու դեպքում էլէկտրոնային եղանակով այդ անձանց վերաբերյալ տվյալները (մի քանի անձանց դեպքում՝ ցուցակները) ուղարկում են անցակետ։ Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․ 3) տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․ Տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի ճանաչելու խնդրանքով շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, դիմում է իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Իրավասու մարմինը, քննարկելով դիմումը, կարող է միջնորդել Պարետին տնտեսական կամ արտադրական կարիքներից ելնելով նշված կազմակերպության ներկայացուցիչների մուտքը թույլատրելու համար՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Միջնորդության մեջ նաև նշվում է այն անձի (անձանց) մասին տվյալները, ովքեր միջնորդության բավարարման դեպքում պետք է մուտք գործեն Արցախի Հանրապետություն։ Միջնորդության քննարկման արդյունքում տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի համարելու դեպքում Պարետը ցուցում է տալիս (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին։ 4) առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․ Առողջապահական կարիքն անհետաձգելի է ճանաչվում ԱՀ առողջապահության նախարարի կողմից՝ շահագրգիռ անձանց կողմից թղթային կամ էլէկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կամ առանց դրա։ Առողջապահական կարիքն անհետաձգելի ճանաչելու դեպքում այդ մասին ԱՀ առողջապահության նախարարը գրությամբ (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) հայտնում է ԱՀ ոստիկանությանը։ ԱՀ առողջապահության նախարարի գրությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար գրության մեջ նշված անձի (անձանց) մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․ 5) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների համար (սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը, եղբայրը)՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․ Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո․ 6) պաշտոնական այցերի դեպքում․ Սույն ենթակետի իմաստով պաշտոնական այցեր են համարվում Հայաստանի Հանրապետության և այլ երկրների պետական կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը Արցախի Հանրապետություն՝ ԱՀ Նախագահի, ԱՀ Ազգային ժողովի կամ ԱՀ պետական նախարարի հրավերի հիման վրա։ Սույն ենթակետով նախատեսված հրավերը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար պատվիրակության կազմում ընդգրկված անձի (անձանց) մուտքն Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․ 7) ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի համար․ ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխումը անցակետից մինչև տեղակայման վայր ապահովում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։ Համաձայն ԱՀ Պարետի նույն որոշման՝ վերոնշված անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ինչպես նաև կատարվում է տրանսպորտային միջոց(ներ)ի ախտահանում։ Նշված անձինք ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից ծանուցվում են Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում այլ անձանց հետ շփումները հնարավորինս նվազեցնելու և սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտության մասին։ Զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ։ Անցակետում բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում՝ հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով»։


Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ

16:58

Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News

Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana...

16:44

Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom

Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel...

16:23

Դեռ վաղ է հանել պատժամիջոցները Իրանից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Դեռ վաղ է հանել պատժամիջոցները Իրանից. Ուրսուլա ֆոն դեր...

16:09

2026–ի հունվար-մարտին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք. ՀԱՊԿ

2026–ի հունվար-մարտին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30...

15:49

2026–ի հունվար-մարտին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք. ՀԱՊԿ

2026–ի հունվար-մարտին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30...

15:49

Գոհար Ղումաշյանին փորձե՞լ եք պաշտպանել. Աննա Հակոբյանը հարցն անթույլատրելի է համարում

Գոհար Ղումաշյանին փորձե՞լ եք պաշտպանել. Աննա Հակոբյանը հարցն անթույլատրելի է...

15:33

Այս տարվա հունվար-մարտին լրագրողների հասցեին սպառնալիքների 8 դեպք է եղել, որից 7-ը՝ իշխանության անդամների կողմից. Մելիքյան

Այս տարվա հունվար-մարտին լրագրողների հասցեին սպառնալիքների 8 դեպք է եղել, որից 7-ը՝ իշխանության...

15:16

Հայ սահմանապահներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին

Հայ սահմանապահներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության...

15:05

Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք

Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների...

14:55

Ըստ «Գելափի»՝ Հայաստանը սթրեսային հասարակություն ունի. ի՞նչ անել

Ըստ «Գելափի»՝ Հայաստանը սթրեսային հասարակություն ունի. ի՞նչ...

14:45

Ես նմա՞ն եմ զոհի կերպարի. Աննա Հակոբյան

Ես նմա՞ն եմ զոհի կերպարի. Աննա Հակոբյան

14:22

«Առաջարկ Հայաստանին»-ը Գյումրու համար յոթ նախագիծ է ներկայացրել

«Առաջարկ Հայաստանին»-ը Գյումրու համար յոթ նախագիծ է...

13:49

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի...

13:35

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի...

12:44

Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին (Տեսանյութ)

Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին...

12:24

Ավետ Ավետիսյան փողոցում անձրևատար համակարգ կկառուցվի

Ավետ Ավետիսյան փողոցում անձրևատար համակարգ կկառուցվի

12:19

Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար Մելոյան

Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար...

11:55

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում». Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում». Լուսինե Թովմասյանը լքում է...

11:36

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը. Փաշինյան

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44