Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ամբողջ աշխարհի հավատացյալները մայիսի 14-ին կարող են աղոթել կորոնավիրուսից ազատվելու համար: Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը քարոզի ժամանակ կոչ է արել գիտական ողջ հանրությանը՝ որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ գտնել: «Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք դիմել Աստծուն՝ աղոթելով և ներում հայցելով, ծոմ պահելով և բարի գործեր կատարելով՝ համապատասխան մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին, որպեսզի Նա վերջ դնի այս համավարակին, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- ասվում է հայրապետի ուղերձում։ Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար։ Նա ընդգծել է նաև, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բուժման հույս ունենալ»։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր աջակցությունն է հայտնել բոլոր նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ անձանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին և կամավորներին։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02