«Կորոնավիրուսի տարածման այս օրերին, երբ ուսումնասիրում ենք, թե աշխարհը տնտեսական առումով ինչ վնասներ է կրում եւ տարբեր երկրներ տնտեսական քաղաքականության ինչ փոփոխություններ են նախատեսում, հաստատվում է այն, ինչ մենք տարբեր առիթներով ասել ենք. Հայաստանը պարենային ապահովության հարց լուծելուց զատ պե՛տք է նաեւ բարձրարժեք բույսերի մշակությամբ զբաղվի: Հասկանալի պատճառներով այս օրերին մենք յուրովի գնահատեցինք մեր գործարար հատվածին: Ցանկալի է, որ յուրովի արժեւորենք նաեւ այս ընթացքից հետո: Այլ կերպ՝ մեր գործարար հատվածը գա նաեւ դեպի «ինտելեկտուալ բիզնես»: Յուղատու եւ եթերայուղատու բույսերի մշակությունը Հայաստանում միշտ է կարեւորվել՝ հնում, միջին դարերում, խորհրդային տարիներին: Բայց այժմ խզում է առաջացել:
Խորհրդային տարիներին Հայաստանում, օրինակ, խորդենու լայնածավալ մշակում է եղել: Հետխորհրդային տարիներին ցորենի ու կարտոֆիլի մշակումն ավելացավ նաեւ հենց խորդենու տարածքների հաշվին, ինչը համարվեց ցածր մակարդակի գյուղատնտեսության վարման խոսուն փաստ: Ասում եմ համարվեց, քանզի համավարակի այս ընթացքում շատ տեսակետներ ու համոզմունքեր փոխվեցին միջազգային ագրարային քաղաքականությունում: Բայց նույնիսկ դա չի փոխում բարձրարժեք բույսերի մշակման անհրաժեշտությունը: Կասեն՝ հողը քիչ է, կասենք՝ ճիշտ եք, բայց կարող ենք դիմել հիդրոպոնիկ եղանակին…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47