Իրանը մինչեւ ընթացիկ տարեվերջ կսկսի նավթ արդյունահանել Պարսից ծոցի Հարավային Փարս հանքավայրում: Այս մասին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ալի Կարդորը, հավելելով, որ տարեվերջին Իրանը Հարավային Փարս հանքավայրի առաջին հատվածից կսկսի օրական 35 հազար բարել արդյունահանել:
Ինչ վերաբերում է հանքավայրի նավթատար մասի երկրորդ ու մյուս հատվածներին՝ ապա դրանց մշակումը մտադիր են փոխանցել օտարերկրյա ընկերություններին, քանի որ Իրանը այնտեղ նավթարդյունահանում իրականացնելու տեխնոլոգիաներ չունի, նշել է Կարդորը: Նրա խոսքով, այդ հատվածի յուրացման համար միջազգային տենդեր կհայտարարվի նոր կանոններով, որոնք պետք է շուտով հաստատվեն Իրանի խորհրդարանում:
Պարսից ծոցում ՝ Իրանի ու Կատարի միջեւ գտնվող աշխարհի այս խոշորագույն նավթագազային հանքավայրը երկու մասի է բաժանված՝ իրանական ու կատարական: Իրանական մասի պաշարները գնահատվում են 13.8 տրլն խորանարդ մետր գազ ու 27 մլրդ բարել նավթ: Իրանը աստիճանաբար է յուրացնում հանքավայրը ՝ դրա ամբողջ մակերեսը բաժանելով 28 հատվածների:
Իրանի նավթի նախարարության տվյալներով հունիսին Իրանը Հարավային Փարսում օրական 354 խոր մետր գազ էր արդյունահանում, սակայն նավթի արդյունահանումը դեռ չի սկսվել, մինչդեռ Կատարը արդեն անցած դարի վերջից այդ հանքավայրից նավթ է արդյունահանում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02