Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն` Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում:
«Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացում: Ցանկացած ծրագրի հաջողություն կախված է դրանում ընդգրկված բոլոր դերակատարների մասնագիտական կարողություններով, այդ իսկ պատճառով այս փոփոխությունների ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:
«Նախադեպը չի եղել, որ Երևանում սոցիալական պաշտպանության ոլորտում նման հետազոտություն իրականացվի: Ի սկզբանե մոտեցումը կառավարման արդյունավետությունը գնահատելն էր: Այսինքն, ուզում էինք հասկանալ ճիշտ են կառավարվում թե սոցիալական աջակցության տարածքային մարմինները, թե վարչական շրջանների մարմինները, բայց եթե միայն կառավարման ոլորտով նայեինք, այդքան համապարփակ չէր լինի: Եվ ինչ արեցինք. ուսումնասիրեցինք օրենսդրությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը և սոցիալական աշխատանքը: Սոցիալական ծրագրերի հետ կապված տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը շատ փակված է ծավալել իր գործունեությունը»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը:
Համակարգային փոփոխության հաջորդ քայլը ներկայիս Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն ձևավորելն է, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում:
Քննարկման շրջանակում Երևանի ավագանու անդամները հարցեր են ուղղել ոլորտի մասնագետներին, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները:
Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44