«Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում է ՀՀ կառավարության հեղինակած «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կկանոնակարգվի անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, կբացառվեն դեղային կերերի օգտագործումը եւ հակաբիոտիկների ավելացումը կերային հավելումներում:
Նախագիծը դրական եզրակացության էր արժանացել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Սույն հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում խոսելով օրենքի նախագծի ընդունման կարեւորության մասին, ասաց, որ այն կնպաստի Հայաստանում արտադրվող սննդամթերքի որոշ տեսակների անվտանգության բարձրացմանը. «Հավելումներ կան, որոնց ձկնաբուծության եւ անասնաբուծության մեջ կիրառությունից հետո օրգանիզմում մոդիֆիկացիոն որոշակի երեւույթներ են նկատվում: Օգտակարությունը օրգանիզմի համար բավականին խնդրահարույց է, քանի որ հավելանյութերը ստեղծված են, որպեսզի կիրառվեն արհեստական սննդամթերք ստանալու նպատակով: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ներկրվի այդ որակի եւ ծավալի հավելանյութ: Եվրոպական երկրները չնայած այն իրողությանը, որ արտադրում են, բայց թույլ չեն տալիս, որ դրանցով սնված ձկնատեսակներն արտահանվեն Եվրոպա: Կերը տալիս են, բայց արգելում են մթերքն իրացնել եվրոպական շուկայում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58