Հաշվի առնելով այն, որ աշխարհը արդեն ցնցվել է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներից, ԱՄՆ-ում եւ Չինաստանում առեւտրային լարվածության վերականգնումը «վերջինն է, ինչ մեզ պետք է»։ Այս մասին հինգշաբթի օրը հրապարակված տվյալների ֆոնին, որոնք ցույց են տվել, որ Չինաստանի արտահանումը անցել է ապրիլին սպասելիքներից, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է կառավարիչ եւ ներդրումային տնօրեն Ալեքսանդր Տրեւեսը՝ JPMorgan Asset Management-ից։ «Դա նշանակում է, որ տնտեսությունները, հնարավոր է, ավելի լավ են աշխատում, քան կարելի էր մտածել, սակայն հարցն այն է, թե ինչ տեսք ունի ԱՄՆ-ի հետ առեւտրային բալանսի դրական սալդոն։ Եթե ԱՄՆ վարչակազմը որոշի, թե արտահանման այս թվերը ցույց են տալիս, որ ինչ-որ կերպ Չինաստանը անարդար հաղթում է՝ համեմատած ընթացիկ իրավիճակի հետ, ապա դա կարող է հանգեցնել առեւտրային լարվածության ուժեղացմանը։ Անկեղծ ասած՝ դա վերջինն է, որ այժմ պետք է մեզնից յուրաքանչյուրին»,- նշել է նա։ Վերջին օրերին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հռետորաբանությունը սրվել է, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է՝ «ապացույցների զգալի քանակի մասին», որոնք վկայում են, թե վիրուսը հայտնվել է Ուհանի լաբորատորիայում, որտեղ գրանցվել են հիվանդության առաջին դեպքերը։ Իր կողմից, Չինաստանը կտրականապես հերքել է այն պնդումները, որ վիրուսը դուրս է եկել Ուհանի վարակաբանության ինստիտուտից։ Փորձագետների մեծ մասը կարծում է, որ վիրուսը, հավանաբար, առաջացել է Ուհանի շուկայում եւ մարդկանց է փոխանցվել չղջիկների կամ մողեսների միջոցով։ Երկու տնտեսական կենտրոնների միջեւ լարվածության բռնկումը փոփոխական է, ինչը «վերականգնված ռիսկ» է ներկայացնում շուկաների համար, հայտարարել է Թիմոթի Մոն՝ Goldman Sachs-ից։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի առեւտրային հատուկ ռիսկի շուկայական գնահատականը չափող ցուցանիշը «մի քիչ նվազել է» վերջին շաբաթվա մեջ։ Դա ցույց է տալիս, որ շուկան «սկսում է գնահատել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների մտահոգությունները», ասել է նա՝ հավելելով․ «Մենք կարծում ենք, որ այդ գործոնը, որը ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում շուկաների համար, ամենայն հավանականությամբ, ավելի նկատելի կլինի շուկայական գներում առաջիկա հեռանկարում»։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44