«Արցախյան ազատամարտում մենք հաղթել ենք շնորհիվ ընտրյալների եւ նվիրյալների՝ «ՀՀ»-ի հետ հարցազրույցում ընդգծել է հասարակական-քաղաքական գործիչ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այդ ընտրյալները եւ նվիրյալները ճիշտ այնքան էին, որքան անհրաժեշտ էին մեր հաղթանակի համար: Այն ժամանակ խնդիրն այն չէր, թե որ կողմն էր ավելի լավ զինված կամ թե ով էր օգտվում միջազգային հանրության տարբեր օղակներից: Իրականությունն այն էր, որ հայ ժողովուրդը, ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է, տվել է նվիրյալներ եւ՛ մարտի դաշտում, եւ՛ մարտի դաշտից դուրս: Այսօր էլ ունենք ճիշտ այնքան նվիրյալներ ու ընտրյալներ, որոնք անհրաժեշտ են այսօրվա եւ ապագայի հաղթանակների համար: «Արցախի Հանրապետությունը հենց առաջին տարիներից,- նշել է Լարիսա Ալավերդյանը,- 90-ականների սկզբից կայացրել եւ զարգացրել է պետականությանը ներհատուկ բոլոր ինստիտուտները: Այն համակարգը, որն այսօր ունենք Արցախում, թույլ է տալիս ապահովել բնակչության ինչպես ներքին կանոնակարգված կենսագործունեությունը, այնպես էլ կարողանում է պաշտպանել երկիրն արտաքին վտանգներից ու թշնամիներից: Ինչ վերաբերում է Արցախի ավելի լայն ճանաչելիությանը, ապա նշեմ, որ Արցախի Հանրապետությունում անցկացվում են բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ, հանդիպումներ, որոնց մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ սկսած Միացյալ Նախանգներից ու եվրոպական գրեթե բոլոր երկրներից, նաեւ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներ, ովքեր այցելելով Արցախ աշխարհ, տեսնում են, որ մեր երկրորդ հանրապետությունը ոչ միայն ունակ պետություն է եւ կարողանում է պաշտպանվել, այլեւ ունի զարգացման բարձր մակարդակ՝ լինի դա Ստեփանակերտում, թե նրա ամբողջ տարածքում: Արցախցիներն ուղղակի զարմացնում են այդ միջազգային հանրության ներկայացուցիչներին»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58