Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում պաշտոնապես ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մեր հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 4 հազար 106 մարդ: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը:
Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին. սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեր հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին նորագոյացություններից մահացել է 1372 մարդ: Այս դեպքում, մասնագետների պնդմամբ, ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում այս հիվանդության աճի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47