«Տարրական դպրոցում գնահատման համակարգը հանելու շուրջ քննարկումները թե՛ մասնագետների, թե՛ հանրության շրջանում դեռ երկար կընթանան։ Իսկ որքանո՞վ է մեր կրթական համակարգը պատրաստ այս փոփոխությանը, ի՞նչ ձեռքբերումներ կունենանք եւ ինչպիսի՞ խնդիրների առջեւ կկանգնենք նման փոփոխության արդյունքում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացնելիս շատ հազվադեպ ենք մտածել այն մասին, թե որքանով ենք պատրաստ նորին․ «Բարեփոխումների գործընթացում ամենալավ գաղափարն ու մտահղացումը կարող են խեղաթյուրվել, եթե լավ չես պլանավորում հնարավոր ռիսկերը, համակարգի ռեակցիան։ Եթե փոխվում է նշանային համակարգը, ապա դա չի նշանակում, որ թվանշանը հանվում է»։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գնահատման լավագույն ձեւը բանավոր նկարագրությունն է, երբ ծնողին եւ երեխային ներկայացվում է, թե ինչն է լավ ստացվում երեխայի մոտ եւ որ ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել։ Այդ ձեւը կոչվում է նկարագրական կամ ձեւավորող գնահատում։ Հատուկ մանկավարժ, լոգոպեդ, ներառող դասավանդման կարողությունների զարգացման ծրագրի վերապատրաստող-մենթոր Սուսաննա Դավթյանի խոսքով, ձեւավորող գնահատման միջոցով սովորողին տրամադրվում է նկարագրական- տեղեկատվական հետադարձ կապ, որը կիրառվում է ամբողջ դասընթացի ընթացքում`շարունակաբար ստուգելով, թե ուսումնառությունն ինչպես է ընթանում, ինչն է նպաստում դրան կամ ինչ է պետք փոխել։ Մինչդեռ թվանշանը կենտրոնացնում է ուշադրությունը մրցակցության վրա՝ ստիպելով կարեւորել վերջնարդյունքը, եւ երեխան հաճախ բաց է թողնում ուսման ընթացքի կարեւորագույն մասերը։ ԵՊՀ դասախոս, տարրական դասարանի աշակերտի ծնող Աննա Մարությանը դրական է համարում առաջարկվող փոփոխությունը, ինչը կնպաստի, որպեսզի տարրական դասարաններում սթրեսը նվազագույնի հասցվի»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58