«Ամեն ինչ արվում է, ժողովրդին մանիպուլյացնելու, ջուրը պղտորելու, որ ինչ-որ ձև մարսվի խորհրդարանում խուլիգանական հարձակումը մեր նկատմամբ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և շեշտեց, որ որևէ պարագայում դա թույլ չեն տա:
Պատգամավորը հայտարարեց, որ այն, ինչ կատարվել է քաղաքական է և պետք է ստանա քաղաքական գնահատական:
Ըստ Մարուքյանի, վարչապետն իր ելույթով լեգիտիմացրել է բռնությունը, արշավ սկսել բռնության զոհի դեմ՝ փորձելով նրան վերածել մեղավորի, որն ունի խորքային հանգամանքներ՝ խորհրդարանում հնչած քննադատական խոսքը սադրանք որակելու, երկրորդ քայլով բռնություն կիրառելու և երրորդով այդ բռնությունն արդարացնելու համար:
Նկատելով, որ այդ քաղաքականությունը ունենալու է հետևանքներ, այն ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր պրոցեսների, նաև խոսքի ազատության վրա՝ Մարուքյանը հայտարարեց, որ դրանով իշխանությունը դրեց իր վեջի սկիզբը:
«Քանի որ այն իշխանությունը, որն ազատ խոսքի դեմ բռնությունն արդարացնում է, այն էլ՝ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ»,-նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Ըստ բանախոսի, ամեն ինչ արվել է, որ իրենց տեղափոխեն այն դաշտը, որն իրենցը չէ, բյաց չեն մտնելու այդ դաշտ:
«Բնականաբար միս ու արյունից մարդիկ ենք, մի տեղ նյարդերն են տեղիք տվել, մյուս տեղերում համբերության բաժակն է լցվել և տարբեր տեղերում թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում»,- հայտարարեց Մարուքյանը և շեշտեց, որ հարցը քաղաքական է և բոլոր շահարկումները պետք է հարցից հանվեն և այն քննարկվի քաղաքական և իրավական հարթությունում՝ երաշխիքներով, որ երբևէ այլընտրանքային, քննադատական սուր խոսքի հանդեպ բռնություն չի կիրառվի:
Պարգամավորը նկատեց, որ քաղաքական հարցի տիրույթ է ներմուծվել նաև անձնական բնույթի հարցեր. «Խորհրդարանի ամբիոնն օգտագործվել է շահարկելու անձնական բնույթի հարցեր և սրբություններ, դրանով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել և արդարացնել այն ինչ տեղի է ունեցել»:
Մարուքյանը հայտարարեց, որ որևէ մեկի սրբությունը վիրավորելու որևէ ոտնձգություն չի եղել:
«Եթե որևէ ձևով մեր կամ մեր հետևորրդների հայտարարություններից նման ձև է որակվել, ապա ես ներողություն եմ խնդրում, կապ չունի, թե դա մոր թե այլ սրբությունների հետ է կապված»,- հայտարարեց բանախոսը և շեշտեց, որ թույլ չի տա, որ այդ հարցը իշխանությունները միախառնի քաղաքական պրոցեսներին:
Նկատելով որ վարչապետը չի դատապարտել մեջքից խփողներին, բռնություն գործադրողներին՝ պատգամավորը նկատեց, որ դրա արդյունքում սպառնալիքները շատանում են, արդեն զինված սպառնալիքներ են հնչում ու կրկին վարչապետը դրանք չի դատապարտում:
«Ես մի տեղ տեսա, որ արդեն ազատամարտիկներ են այս ամենին խառնվում և դատապարտում են ինձ, մեզ: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվականները և հիշում, որ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Նրանք այսօր ինձ դատապարտում են ու իբր թե պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանութան կարիքը չունի՝ այդ թվում մեզանից»,- նկատեց Մարուքյանը և նշեց, որ չեն տրվելու այդ սադրանքներին և սպասում են միջադեպի քաղաքական հետևանքների և գնահատականների:
Պատասխանելով Միքայել Մինասյանի հետ իր կապի մասին հարցին, Մարուքյանը հայտարարեց, որ այն զրպարտություն է և լրագրողին հարցրեց, թե քիչ առաջ ինքը իշխող խմբակցությունից ապացույց է խնդրել ու չի ստացել, ինչո՞ւ է նույն հարցն ուղղում իրեն:
««Լուսավոր հայաստանը» ոչ մի կապ չունի, ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ թվարկված նախկինների հետ: Սրանից հետո «Լուսավոր Հայաստանի» ոչ մի ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապի մասին որևէ հարցի, որովհետեև սպասում էինք նման հայտարրաությունները հաստատող ապացույցների, որոնք չեղան»,- հայտարարեց Մարուքյանը:
Ըստ պատգամավորի, իշխանությունները ստում են և թյուրիմացության մեջ գցում Հայաստանի և սփյուքի քաղաքացիներն, ասելով որ կուսակցությունը դեմ է եղել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի նախագծին: Վերջիններս իրականում ողջունել են օրենքը և մոտ 30 առաջարկ ներկայացրել, բայց ընդունվել է միայն 2-ը, այդ պատճառով էլ հայտարարել են, որ ձեռնպահ են քվերակելու:
Անդրադառնալով Ալեն Սիմանյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Մարուքյանը նկատեց, որ ինքը մինչ այդ բարձրացել էր ամբիոն և համերաշխության կոչ արել, որին հաջորդել է Ալեն Սիմոնյանի ելույթը,որով վիրավորել է կին պատգամավորին և ինքը չի կարողացել իրեն զսպել:
Մարուքյանը նկատեց, որ վերջին միջադեպը կապ չունի Ալեն Սիմոնյաի միջադեպի հետ, հակառակ դեպքում իշխող ուժի պատգամավորները պետք է ընդունեն, որ պայմանավորվել են իրենց մի օր ծեծեն, երբ որ Նիկոլը կգա խորհդարանան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարաը վերջում հայտարարեց, որ չեն բոյկոտում նիստերը, այլ անվտանգության երաշխիքներ են ուզում և կորոշեն երբ վերադառնան:
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
10:48
09:02 27.04.26
15:05 27.04.26
11:09 27.04.26
15:16 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
13:49 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44