Մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է և կրակոցներ են արձակվում:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում, մի խումբ անձանց միջև, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից մեկը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր և 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:09 27.04.26
09:02 27.04.26
15:05 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
11:36 27.04.26
13:49 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44