«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական զարգացումներում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում հասարակական սեկտորի ընդգծված մի հատվածը, իսկ առավել ակտիվը արեւմտյան հայտնի կենտրոններից ֆինանսավորվող տարբեր իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ։
Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ այդ միավորները ակնհայտ երկդիմի խաղ են սկսել իշխանությունների նկատմամբ. նրանք «կոշտ» գնահատականներ են հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության գործունեության վերաբերյալ, սակայն միեւնույն ժամանակ նույն շրջանակները բացահայտ օժանդակություն են ստանում պետությունից։
Սա բնավ զարմանալի չէ, քանի որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, հստակ մշակված ռազմավարություն է։ Այս սեգմենտի որոշ ներկայացուցիչներ իշխանության հորդորով շատ արագ դառնում են տվյալ ոլորտի «պրոֆեսիոնալ մասնագետ» եւ տարբեր ձեւաչափերով քննադատում են իշխանության այս կամ այն քայլերը, որոնք պետք է «քննադատվեն», միեւնույն ժամանակ առավել կարեւոր թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ են ներկայացնում իշխանության քիմքին հաճելի տեսանկյունից։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սա հստակ մշակված քայլերի հաջորդականություն է, քանի որ այս կերպ նրանք փորձում են զուտ իմիտացիոն ֆոն ապահովել դաշտում՝ մի կողմից հասարակական սեկտորի ակտիվության եւ օբյեկտիվության պատրանք ստեղծելու, մյուս կողմից՝ այլ քննադատություններն ու նման փորձերը «փակելու» նպատակով։
Ըստ այդմ, թե՛ «քննադատական», թե՛ «փակող» հայտարարությունների ու կարծիքների առումով առկա է հստակ դերաբաշխում ՝ բնապահպանական, իրավական, քաղաքացիական, սոցիալական եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58