ARM | RUS |

«Մենք բաց թողեցինք իրավական պետություն ձևավորելու ճանապարհին մի շատ կարևոր ձեռքբերման հնարավորություն՝ շնորհիվ Աննա Դանիբեկյանի». Խոսրով Հարությունյան

14.05.20 | 15:32

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դեռևս դժվարանում է մեկնաբանել, թե ինչու մոտ երկու ամիս առաջ դատարանին ներկայացված և մայիսի 8-ին դատարանում քննված՝ Ռոբերտ Քոչարյանին նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մեջ ներկայացված փաստերը բավարար չէին եղել դատավոր Աննա Դանիբեկյանի համար, որպեսզի նա փոխեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանավորումը:

«Որոշման եզրափակիչ մասը մեզ հայտնի է, բայց մենք չենք իմանում, թե ինչով է հիմնավորված այն, հետևաբար՝ ես կդժվարանամ այսօր մեկնաբանել Ձեր հարցադրումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը: ՀՀ նախկին վարչապետը մեզ հետ զրույցում անդրադարձավ այն իրավական հիմքերին, որոնք, իր պատկերացմամբ, կարծես թե բավարար պետք է լինեին իրավունքի տառին և ոգուն հավատարիմ մնալու դեպքում՝ որոշում կայացնելու խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: «Նախ՝ մենք պետք է արձանագրենք, որ թե՛ մեղադրող կողմը, առավել ևս՝ տուժածների իրավահաջորդները, այդ նախաձեռնության իրավական բովանդակությունը խեղում էին: Անձնական երաշխավորության միջնորդության իմաստը նրանում չէ, որ միջնորդողը ստանձնում է պատասխանատվություն մեղադրյալի ձեռքից բռնած ամբողջ օրը հետևել նրան, թե նա ուր կգնա, ուր չի գնա: Այդպիսի բան չի կարող ենթադրվել: Մինչդեռ կարծես թե մեղադրող կողմը կամ մնացյալ մասնակիցներն այդպես էին փորձում մեկնաբանել»,- ասաց Խ. Հարությունյանը՝ պատասխանելով մեր հարցադրմանը, թե ինչպե՞ս կմեկնաբաներ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանի վրա ոչ ոք ուղղակի ազդեցություն ունենալ չի կարող ու չի կարող ապահովել ազատության մեջ նրա պատշաճ վարքագիծը: «Խնդիրը կայանում է հետևյալում՝ արդյո՞ք միջնորդողները վստահում են տվյալ դեպքում մեղադրյալին՝ այն առումով, որ, եթե նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի, ապա նա որևէ քայլ չի կատարի, որը կհակասի օրենքի պահանջներին: Այսինքն՝ տվյալ դեպքում չի խուսափի արդարադատությունից, չի խոչընդոտի արդարադատությանը: Հետևաբար՝ առաջին հարցն այն է՝ արդյո՞ք մենք վստահում ենք Քոչարյանին: Այո, ես ասեմ, կարծում եմ՝ իմ գործընկերները նույնպես, պնդում եմ, որ մենք վստահում ենք Քոչարյանին, որ կալանքը, խափանման միջոցը փոխելու պարագայում Քոչարյանը որևէ քայլ չի ձեռնարկի, որը պրոբլեմներ կստեղծի արդարադատության համար»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Անդրադառնալով երկրորդ հանգամանքին՝ Հարությունյանը հիշեցրեց մայիսի 8-ի դատական նիստի ավարտին Ռոբերտ Քոչարյանի ելույթը, որի ժամանակ նա նշել էր, որ իր համար կաշկանդող գլխավոր գործոնն իր կենսագրությունն է, պատասխանատվությունն իր անցած ուղու և պատմական դերակատարման հարցում: «Ըստ էության նա փաստեց, որ միջնորդության իմաստն իր նկատմամբ անհատական վերահսկողություն սահմանելը չէ: Նա ասում էր՝ «եթե, տիկին Դանիբեկյան, Դուք ինձ հրապարակավ հարցնեք՝ «Դուք խոստանո՞ւմ եք, որ որևէ խախտում չեք անի», և եթե ես Ձեզ ասեմ՝ «այո, ես խոստանում եմ», դա պետք է լիներ բավարար, որ Դուք ընդառաջեիք իմ հարցադրմանը»: Ցավոք, ես, անկեղծ ասած, հույս ունեի, որ հաշվի առնելով մի կողմից՝ այն հանգամանքը, որ նույնիսկ մեղադրող կողմն է փաստում, որ Քոչարյանի պարագայում արդարադատությունից խուսափելու ռիսկերը զրոյացված են, իսկ արդարադատությանը խոչընդոտելու ռիսկերը մինիմալացված են, մենք կարծում ենք, որ հատկապես այս գործոնի, այս ֆոնի վրա, և հաշվի առնելով նաև հավելյալ մի նոր գործոն, ինչպիսին համավարակն էր, համավարակով պայմանավորված վտանգներն ու սպառնալիքները, մենք կարծում ենք, որ նույնիսկ, եթե անգամ մեր միջնորդությունը չլիներ, այդ երկու գործոնը բավարարար պետք է լինեին խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դրան ավելացավ գրավի առաջարկը, դրան ավելացավ մեր միջնորդությունները: Ցավոք, մենք ունենք այսօր այն, ինչ ունենք: Եվ ես պետք է ափսոսանք արտահայտեմ, որ Աննա Դանիբեկյանը, փաստորեն, չմնաց հավատարին դատավորի իր առաքելությանը, չմնաց հավատարիմ՝ ծառայել օրենքի, Սահմանադրության ոգուն և տառին: Եվ սա ցավով եմ արձանագրում: Ես կարծում եմ, որ մենք բաց թողեցինք իրավական պետություն ձևավորելու ճանապարհին մի շատ կարևոր ձեռքբերման հնարավորություն՝ շնորհիվ Աննա Դանիբեկյանի»,- հավելեց Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց մայիսի 8-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշումը. հայտնեց, որ մերժում է ներկայացված բոլոր միջնորդությունները:

168.am


Այս տարվա հունվար-մարտին լրագրողների հասցեին սպառնալիքների 8 դեպք է եղել, որից 7-ը՝ իշխանության անդամների կողմից. Մելիքյան

Այս տարվա հունվար-մարտին լրագրողների հասցեին սպառնալիքների 8 դեպք է եղել, որից 7-ը՝ իշխանության...

15:16

Հայ սահմանապահներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին

Հայ սահմանապահներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության...

15:05

Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք

Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների...

14:55

Ըստ «Գելափի»՝ Հայաստանը սթրեսային հասարակություն ունի. ի՞նչ անել

Ըստ «Գելափի»՝ Հայաստանը սթրեսային հասարակություն ունի. ի՞նչ...

14:45

Ես նմա՞ն եմ զոհի կերպարի. Աննա Հակոբյան

Ես նմա՞ն եմ զոհի կերպարի. Աննա Հակոբյան

14:22

«Առաջարկ Հայաստանին»-ը Գյումրու համար յոթ նախագիծ է ներկայացրել

«Առաջարկ Հայաստանին»-ը Գյումրու համար յոթ նախագիծ է...

13:49

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի...

13:35

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի...

12:44

Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին (Տեսանյութ)

Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին...

12:24

Ավետ Ավետիսյան փողոցում անձրևատար համակարգ կկառուցվի

Ավետ Ավետիսյան փողոցում անձրևատար համակարգ կկառուցվի

12:19

Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար Մելոյան

Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար...

11:55

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում». Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում». Լուսինե Թովմասյանը լքում է...

11:36

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը. Փաշինյան

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ...

11:09

Հիշեցում. փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ

Հիշեցում. փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ

10:48

ՄԻՊ-ից չհայտարարված այց են իրականացրել Խարբերդի մանկատուն. մի շարք խնդիրներ են արձանագրվել

ՄԻՊ-ից չհայտարարված այց են իրականացրել Խարբերդի մանկատուն. մի շարք խնդիրներ են...

10:23

Դեռևս սպասվում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Դեռևս սպասվում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային...

10:04

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

09:19

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե...

09:02

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության. փաստաբանը` հղի կնոջ մահացու վրաերթի մասին

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության. փաստաբանը` հղի կնոջ մահացու...

13:43

Վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը շնորհակալ է անմոռանալի երեկոյի համար

Վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը...

13:40

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44