ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները անդունդի եզրին էին մինչեւ COVID-19-ի ի հայտ գալը, սակայն համավարակը եւս դրանք հրեց դեպի այդ եզրը, գրում է Business Insider-ը։ Փորձագետները կարծում են, որ երկու համաշխարհային տերությունները «սառը պատերազմի» շեմին են, եւ դա կերկարաձգի համավարակը, ինչը կխորացնի տնտեսական կործանումը եւ կթուլացնի ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու աշխարհի ունակությունը: «Սառը պատերազմին» նմանությունը «կատարյալ չէ, սակայն կան տարրեր, այդ թվում՝ համակարգային մրցակցության աճը, ռազմական մրցակցության աճը եւ տնտեսական անպատժելիության վրա ճնշումը, որոնք այնքան էլ ակնհայտ չէին մի քանի տարի առաջ»,- կարծում է Միջազգային հարաբերությունների խորհրդում Ասիայի հարցերով տնօրեն Էլիզաբեթ Էկոնոմին: Իրականությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը ներկայում զգալիորեն աճում է»,- ավելի վաղ այս ամիս CNBC-ին հայտարարել էր առեւտրի հարցերով Սպիտակ տան նախկին բանակցող Քլեթ Վիլեմսը: Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները փխրուն էին մինչեւ COVID-19-ի հայտնվելը: ««Սառը պատերազմը» կործանարար կլինի եւ կստիպի երկրներին ընտրել այս կամ այն կողմը»,- հավելել է նա: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի «Չինաստանի էներգետիկան» նախագծի տնօրեն Բոննի Գլեյզերը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ գոյություն ունեն մրցակցության տարրեր, որոնք «հիշեցնում են խորհրդա-ամերիկյան «սառը պատերազմը»»՝ հավելելով, որ կան նաեւ սկզբունքային տարբերություններ «առեւտրի եւ մարդկանց միջեւ փոխհարաբերությունների» տեսակետից: Չինաստանի հետ Ամերիկայի հարաբերությունները շատ կարեւոր են ապագա համավարակների, ինչպես նաեւ «մեր առջեւ կանգնած ազգային անվտանգության առավել կարեւոր խնդիրների» դեմ պայքարի համար, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը եւ կլիմայի փոփոխությունը,- ասում է Վիրջինիայի համալսարանի պատմաբան Մելվին Լեֆլերը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների վատթարացման հետեւանքները «չարիք» են ինչպես իրենց, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02