«2015 թ. սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ Հայաստանում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին տրվեց օրենսդրական նախաձեռնության իրավունք: Սահմանադրության նախորդ տարբերակով այդ իրավունքը պատկանում էր միայն կառավարությանը եւ պատգամավորներին: Վերջին փոփոխություններից հետո քաղաքացիների հետ մեկտեղ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն նաեւ պատգամավորները, ԱԺ խմբակցությունները եւ կառավարությունը: Քաղաքացին իր այդ օրենսդրական իրավունքից օգտվելու համար պետք է հավաքի ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն 50 հազար ստորագրություն: Օրենսդրական իրավունքի իրականացման հնարավորության առումով եվրոպական երկրների շարքում մեր երկիրը միջին հորիզոնականներում է: 50 հազար ստորագրության շեմ են սահմանել նաեւ Ֆինլանդիան, Լիտվան եւ Իտալիան: Նիդերլանդներում այն 40 հազար է: Բայց պետք է արձանագրել, որ Իտալիայում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 51 միլիոն է, իսկ Հայաստանում՝ 2.5 միլիոն: Վրաստանում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ է 25 000 քաղաքացու ստորագրություն, այն դեպքում, երբ վերջինս ունի 3.5 մլն ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Կան երկրներ, որտեղ այդ շեմն անհամեմատ ցածր է: Այսպես՝ Էստոնիայում օրենսդրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է ընդամենը1000 ստորագրություն, իսկ Սլովենիայում՝ 5000: Սակայն կան նաեւ այնպիսի պետություններ, որտեղ անհամեմատ ավելի մեծ թվով ստորագրություններ են պետք: Օրինակ, Իսպանիայում դրա համար անհրաժեշտ է 500 հազար, իսկ Լեհաստանում եւ Ավստրիայում՝ 100 հազար ստորագրություն»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրա համարում։
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03