Շաբաթ օրը Հունաստանում բացվել է ավելի քան 500 լողափ՝ COVID-19 համաճարակի կանխման խիստ միջոցառումների մեղմացման շրջանակներում և աննախադեպ շոգ եղանակի պատճառով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է է հունական Katimerini հրատարակչության կայքը: Միևնույն ժամանակ, լողափերի այցելուները պարտավոր են պահպանել սոցիալական տարածության կանոնները, համաձայն որոնց՝ 1000 քմ մակերեսով տարածքում կարող է լինել ոչ ավելի, քան 40 մարդ: Արևապաշտպան հովանոցները տեղադրված են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Լողափերում աշխատում են հատուկ տեսչության աշխատակիցները՝ վերահսկելու կառավարության կանոնակարգերը: Կորոնավիրուսի տարածումը զսպելու կոշտ կանխարգելիչ միջոցների թուլացումից հետո շատ հույների համար այն նման շոգ եղանակին առաջին մուտքն էր լողափ: Հունաստանում համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է վարակի 2,810 դեպք, մահացել է 160 հիվանդ, լիովին ապաքինվել՝ 1,374-ը: Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ այս օրերին Հունաստանի զգալի մասերը ծածկված կլինեն Սահարայի անապատի տաք օդի հոսանքներով, ինչը կարող է հանգեցնել Աթենքում ջերմաստիճանի մինչև 38-39 աստիճան բարձրացման, Պելոպոննեսում՝ 40 աստիճան, իսկ որոշ կղզիներում՝ 30:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02