«Երուսաղեմի Հայոց պատրիարքության Հայոց Ցեղասպանության արխիվում է պահվում իր ծավալով ամենամեծ հավաքածուն։ Այն ստեղծվել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զավեն արք. Եղիայան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողությամբ։ 1938-ից ի վեր այդ բացառիկ արխիվը պահվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում։ 2017-ից սկսած թուրքագետ Լուսինե Սահակյանը եւ օսմանագետ Անի Սարգսյանը չորս այցելություն են կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, որի ընթացքում մաքրել եւ դասակարգել են 11 տուփ կազմող վավերագրերը եւ լուսապատճենել շուրջ 25 հազար էջ։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, բ․գ․թ․ Լուսինե Սահակյանի հետ։ «Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է եւ վեր է որեւէ կասկածից, սակայն թուրքական պետական ժխտողական մեքենան աշխատում է ամեն օր՝ անխափան եւ անվրեպ` կիրառելով նաեւ ավելի ճկուն մեթոդներ, դիմելով հնարավոր ու անհնար միջոցների, իր գայթակղիչ ծուղակների մեջ գցելով նաեւ հայ մասնագետների։ Ուստի մենք պետք է լինենք զգոն եւ մեր արխիվներին վերաբերվենք շատ խնամքով ու ամենայն պատասխանատվությամբ։ Հայ դատը ճշմարիտ դատ է, իսկ նման արխիվները չափազանց կարեւոր են եւ կարող են լրացուցիչ մանրամասներ տրամադրել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման գործընթացներում»,- ասում է Լ. Սահակյանը։ Արխիվը Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի բացառիկ մի ժամանակագրություն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ.։ Տեղեկատու դիվանի անխոնջ աշխատանքի արդյունքում հավաքվել են վավերագրեր Հայոց ցեղասպանության մանրամասների՝ գլխավոր կազմակերպիչների, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առեւանգումների, դատական հայցադիմումների եւ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության արձագանքների ու համապատասխան հանձնարարականների եւ այլնի մասին։ Բազմաթիվ էջեր են կազմում ականատեսների վկայությունները»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58