«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության համար դատաիրավական ոլորտի կարգավորումները դեռեւս առաջնային պլանում են, եւ դա նրանք, ըստ էության, չեն թաքցնում։ Հետեւելով տեղի ունեցող գործընթացներին՝ պարզ է դառնում, որ ներկա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը շարունակում են ՍԴ գործող կազմից ազատվելու նորանոր ուղիներ որոնել: Հասկանալով, որ հանրաքվեն այլեւս անհնար է, ինչի մասին նշեց նաեւ վարչապետը, իշխանությունները քննարկում են նոր տարբերակներ: Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի «դաբրո» ստանան ՍԴ հարցում կարգավորումներ իրականացնելու նպատակով. խոսքը տվյալ պարագայում ԱԺ ձեւաչափով խնդրին կարգավորում տալու մասին է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործընթացը իշխանության ներսում միաձայն չի անցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու գաղափարին կատեգորիկ դեմ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, եւ այդ մասին նա բարձրաձայնել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ Գրիգորյանն անգամ բավականին կոշտ զրույց է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ ասելով, որ նա հարցն անիմաստ միջազգային հարթակ է տեղափոխում։ Գրիգորյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովից հոդաբաշխ պատասխան ակնկալել պետք չէ, քանի որ նրանք տալու են այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակում հարցը խորհրդարանում կարգավորել չի լինի, իսկ հանրաքվեի անցկացումն անիմաստ ու անհնար է։ Այդուամենայնիվ, որոշ քաղաքագետներ չեն բացառում կուլիսային որոշակի պայմանավորվածությունները: Մասնավորաբար քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը թերթի հետ զրույցում նշում է. «Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու՝ իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58