«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի վիճակում: Խնդիրը կապված է դատարանի որոշման հետ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցին հեռացրել է աշխատանքից: Դպրոցի տնօրենը չի հաշտվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի որոշման հետ եւ այն բողոքարկում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2019 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը որոշում է կայացնում եւ վերացնում ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Վանիկի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառված նկատողություն հայտարարելու մասին թիվ 51 կարգադրությունը: Նա վերացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ 22.03.2019 թվականի թիվ 52 կարգադրությունը՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, եւ Սաիդա Ադունցին վերականգնում է նախկին աշխատանքում՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի հանձնվում եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն այնտեղ եւս պարտվում է, բայց կրկին չի հանձնվում եւ դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան. Վճռաբեկ դատարանից եւս մերժում է ստանում: Ասել է թե՝ 1 տարի առաջ իր կայացրած որոշման համար Առուշ Առուշանյանը հայտնվեց անցանկալի իրավիճակում եւ հիմա դատարանի որոշմամբ պարտավոր է Սաիդա Ադունցին հետ վերադարձնել իր պաշտոնին, այսինքն՝ նշանակել ՀՀ Սյունիքի մարզի ՙԳորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն՚ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03