ARM | RUS |

«Հրապարակ». «Իմ քայլում» լարված իրավիճակ է. «չիստկա» է սպասվում. հրապարակային պատիժ են նախապատրաստում

19.05.20 | 10:26

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում արշալույսները չեն խաղաղվում։ Ներթիմային «ռազբորկաները» լանզարոտյան կոնվենցիայի քվեարկությունից հետո նոր շունչ են ստացել։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահն ուզում են օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։ Հիշեցնենք, օրեր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ մի խումբ պատգամավորներ հրաժեշտ են տալու իրենց մանդատներին, առաջին շարքերում Վարդան Աթաբեկյանն է, ով, սակայն, հայտարարել էր, որ ոչ մի պարագայում մանդատից չի հրաժարվելու։ Մի քանի օր է՝ տարբեր լրատվամիջոցներ գրում են, թե իշխանական ֆրակցիայի, այսպես կոչված, «անհնազանդ» պատգամավորների բանակը մեծանում է, եւ որպեսզի իշխանության դիրքերը չսասանվեն, շուտով անհնազանդներին կանգնեցնելու են ահեղ դատաստանի առջեւ։ Նիկոլ Փաշինյանը որոշել է չներել նրանց, ֆրակցիայում «չիստկա» է սպասվում։ Խմորումները մեծ լարվածություն են առաջացրել թիմում, հեռատես պատգամավորները մտահոգություններ ունեն, որ շուտով «սալյուտն» իշխանության ներսում են խփելու՝ խորհրդարանական ֆրակցիայում։ Այս պատմությունը խորը արմատներ ունի, շաբաթներ առաջ մենք անդրադարձել էինք դրան։ Գրել էինք, որ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը եւ քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել ու դարձել նախ՝ Հայկ Մարությանի, ապա ողջ թիմի աչքի փուշը։ Պատգամավորը զանգել եւ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին հորդորել էր հեռացնել Հովսեփյանին հասցեագրած վիրավորական քոմենթը՝ «թող մանդատն ուտի», ապա նաեւ ներողություն խնդրի, բայց քաղաքապետի խոսնակը ոչ միայն «ինքնահռչակ» էր անվանել պատգամավորին, այլեւ զրույցի վրա տասն էլ դրել ու ներկայացրել Մարությանին, վերջինս էլ իր խոսնակին արված դիտողությունն անձնական վիրավորանք էր ընդունել, հարցը ներկայացրել վարչապետին՝ «կա՛մ ես, կա՛մ՝ Վարդանը» վերջնագրով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խմբակցության վերջին նիստերից մեկի ժամանակ բարձր տոնով սպառնացել էր՝ «անհնազանդները» տեղ չունեն խմբակցությունում, որ չի կարող լինել մի պատգամավոր, ով Երեւանի քաղաքապետին խորհուրդ կտա ինչ անել, ինչպես անել․․․ Աթաբեկյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում չհերքեց միջադեպի փաստը, միայն կցկտուր խոստովանեց, որ եղել է զրույց, բայց ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ Բայց արի ու տես, որ թիմում ոմանք եւ հատկապես ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն ամեն ինչ անում են դրան հասնելու համար։ Սիմիդյանը դեռեւս անցած տարի տեղի ունեցած ընդհարումից հետո չի ներել Աթաբեկյանին, ում հետ խորհրդարանի միջանցքում քաշքշել էին իրար, իսկ դրանից հետո ընդհանրապես չէին շփվում իրար հետ, եւ որոշել է նրան դուրս մղել պառլամենտից։ Նա, ըստ ներսից ստացվող տեղեկությունների, նստել է վարչապետի ականջին եւ համոզում է, որ «անհնազանդների» պատճառով ֆրակցիայում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ամեն պահի կարող է թիմը մասնատվել, ուստի հարկավոր է ինչ-որ մեկին հրապարակավ պատժել՝ ի ցույց մյուսների, որ խորհրդարանական մեծամասնությունը հաջողվի պահպանել։ Եվ քանի որ թե՛ Վարդան Աթաբեկյանը, թե՛ Սոֆյա Հովսեփյանը չմասնակցեցին Լանզարոտեի կոնվենցիայի քվեարկությանը, չնայած ներկա էին նիստին, սա նոր առիթ է դարձել նրանց հարցը քննարկելու եւ պատժելու համար։ Իհարկե, նրանք միակը չէին իշխող թիմում, Սասուն Միքայելյանն էլ էր եկել նիստին, բայց չքվեարկեց աղմկահարույց նախագծին։ Բայց Սասունի թեման այլ թեմա է՝ նրան Փաշինյանը ձեռք չի տա․ նրա ետեւում մեծ թիմ է կանգնած, ինչպես հրազդանցիների, այնպես էլ երկրապահների։ Մեզ չհաջողվեց զրուցել Աթաբեկյանի հետ, իսկ Սոֆյա Հովսեփյանը փոխանցեց, որ «իր հարցն» իսկապես մնում է չլուծված, բայց, միեւնույն է, ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ «Լուծված չէ, քանի որ հրապարակային ներողություն մինչ օրս այդպես էլ չլսվեց խոսնակի կողմից։ Այո, տեղյակ եմ, որ Վարդանը զրուցել է խոսնակի հետ, բայցեւայնպես, չեմ ուզենա որեւէ գործընկեր, մարդ ներգրավվի այդ հարցում, չեմ ուզենա թեկուզ էմոցիոնալ առումով թիրախավորվեն»,- ասաց Հովսեփյանը։ Որ Վարդան Աթաբեկյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել քաղաքապետի խոսնակի հետ, այդ մասին Հովսեփյանն իմացել է ուշ, այն բանից հետո, երբ թեման վարչապետի կողմից լավ եփվել է խմբակցության վերջերս կայացած նիստերից մեկում։ Հովսեփյանը, սակայն, ծիծաղելի է որակում «անհնազանդ պատգամավոր» բնորոշումը, ինքը միշտ է ունեցել իր տեսակետները եւ հանդուրժող է եղել այլ տեսակետների նկատմամբ։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր նույնկերպ չեն վարվում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն անհնազանդ է․ «Որեւէ մեկն ինձ չի կարող պարտադրել իր տեսակետը, նույնն էլ՝ ես չեմ անում, բայց դա չի նշանակում, որ հրապարակային արտահայտած կարծիքի համար պիտի թիրախավորեն քեզ»։ Դիտարկմանը, որ թիմում կարծես չեն խրախուսում «կարծիք ունեցող եւ հայտնող» պատգամավորներին, դրա վկայությունն էլ քաղաքապետի խոսնակի աղմկահարույց գրառումն էր եւ դրա հետեւանքով առաջացած միջադեպին խմբակցության, վարչապետի վերաբերմունքը, պատգամավորն ուղիղ պատասխանից խուսափեց, ասաց, որ ինքը որեւէ մեկի մոտ իր հարցի վերաբերյալ քննարկում չի ունեցել, բայց կարծում է, որ նախեւառաջ քաղաքապետարանում պետք է «մտածեն» այդ հարցի շուրջ․ «Որովհետեւ բոլորովին մի քանի օր առաջ քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի աշխատակիցներից մեկն իմ հասցեին կրկին ոչ կոռեկտ գրառում կատարեց, իհարկե, ժամեր անց հեռացրեց, միգուցե ինչ-որ մեկը հորդորեց հեռացնել կամ սեփական նախաձեռնությամբ, բայց ես կրկնում եմ, որ այս ամենն ավարտված գործընթաց չէ, մենք ո՛չ քաղաքապետի պաշտպանությունն ենք լսել իր խոսնակի պահվածքին, ո՛չ էլ քննադատությունը, որ ես ասեմ՝ անտարբերություն է կամ ինչ-որ բան»։ Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, ասաց, որ չեն կարող իրեն նման պահանջ ներկայացնել․ «Ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, հիմա էլ եմ ասում՝ չի կարող նման պահանջ լինել, ես խորհրդարանում եմ, որպեսզի իմ ընտրողի շահերը պաշտպանեմ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47