Անկեղծ ասած այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի: Այս մասին այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստին, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցի քննարկմանը, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պատմեց անեկդոտը․
«Մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջը գոհունակությամբ ասում է, որ վաճառողուհուն խաբել է`փողը տվել է և ապրանքը չի վերցրել: Հիմա եկեք մի հատ հասկանանք այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար։ Ժողովուրդ ջան յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, շրջանցել կարգավորումը և ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Հիմա հասկանանք, լավ հնարավոր է շրջանցել, հարցը՝ իմաստը»,-ասաց նա և նշեց, որ սա կառավարությունը անում է մարդկանց պաշտպանելու համար
«Այո, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա`դիմակը օգնում է, թե ոչ: Երկուշաբթի օրը առողջապահական, այդ թվում՝ գլոբալ կազմակերպություններն ասում են, որ օգնում է դիմակը, երեքշաբթի օրն ասում են` չէ, ոնց որ չի օգնում: Աշխարհում ոչ մեկ չգիտի, բայց փաստ է, որ կա շանս․ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ունեցեք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագծով սահմանված՝ բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը չափը 100 հազարից 10 հազար դրամ իջեցնելուն, Արարատ Միրզոյանը նշեց, որ համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, և բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է 10 հազար դրամ: «Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,-ասաց նա:
Անդրադառնալով դիմակների գնին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակների գներն, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ և մեր կառավարությունը պետք կտրուկ միջոցներ ձեռնարկ այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»:
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:09 27.04.26
09:02 27.04.26
15:05 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
11:36 27.04.26
13:49 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44