Այն, որ Նիկոլ Փաշինյանը դեստրուկտիվ գործոն է Հայաստանի քաղաքական զարգացումներում, ակնհայտ է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառումը, որում առաջարկվում է նաև մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Մարդն իսկապես բավական երկար ժամանակ պետական կառավարման օղակները ճիշտ կառավարելու փոխարեն զբաղված է ներքաղաքական լարվածություն հրահրելով, և դրա միջոցով իշխանությունն ամրապնդելու գործով: Ընդ որում, լարվածություն է առաջացնում ոչ միայն հայկական քաղաքական դաշտում, այլև իշխող թիմի ներսում: Սա փաստ է, որին բազմիցս ականատես ենք եղել: Այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել պաշտոնից, ինձ համար համոզմունք է՝ բառացիորեն նրա վարչապետ դառնալու օրից սկսած, քանի որ նրա քաղաքական մեթոդների բացակայությունը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները հնարավոր չէ լուծել»,- նշեց քաղաքագետը: Միքայել Մինասյանի այն առաջարկը, որ վարչապետ կարող է լինել իշխող կուսակցությունից, Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, դա փրկության օղակ է այն պատգամավորների համար, որոնք դեռևս չեն գիտակցել, որ իրենք հիմնական պատասխանատուն են երկրում ստեղծված իրավիճակի համար: «Սա նաև պատասխանատվություն ստանձնելու կոչ է իշխող պատգամավորներին և հիշեցում, որ իրենք, այնուամենայնիվ, գործոն են և Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ կամակատարները չեն: Իսկ եթե կնախընտրեն լինել այդպիսին, ապա ստիպված կլինենք խոսել անպատասխանատու մոտեցման և հետագայում իրենց թույլ տված սխալների մասին»,- ընդգծեց քաղաքագետը: Ըստ նրա,ակնհայտ է,որ իշխող ուժի ներսում կան դժգոհություններ։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, այսօր իշխանական թիմը միասնական չէ. «Այն որ իշխող ուժը միասնական չէ, դա միանշանակ է, իրենց ներքին խնդիրները շատ են: Ավելին, շատ ազդեցիկ ներկայացուցիչներ ելքեր են փնտրում՝ չբացառելով նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը»: Համակարծիք լինելով Միքայել Մինասյանի այն մեջբերման հետ, թե Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի, ինչը մեր երկրի համար ամոթալի է, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ազգային ամոթ է այն փաստը, որ Վրաստանը շատ ավելի կազմակերպված դուրս եկավ, քան Հայաստանը, քանի որ պատմության մեջ միշտ հակառակն է եղել: Այն փաստը, որ վրացիները ավելի արդյունավետ են պայքարում համաճարակի դեմ և ավելի արդյունավետ է արտաքին քաղաքականությունը, սա արդեն վիրավորական է և ազդակ է այն մասին, որ գործերը մեր երկրում վատ են ընթանում: Հարևան երկրում վարակվածների թիվը 1-2-ով է ավելանում, իսկ Հայաստանում հարյուրավոր և օր օրի ավելի վատթարանում է: Պարզ է, որ հետ ենք մնացել հարևան Վրաստանից, մինչդեռ տարածաշրջանային լարվածության օջախներ շատ կան և մենք իրավունք չունենք հետ մնալու մեր հարևաններից»:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02